News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Բրիտանական գիշերային ակումբները բախվել են անվտանգության աշխատակիցների աճող դեֆիցիտի հետ: Ինչպես գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով Night Time Industries Association-ը (NTIA), սեպտեմբերին աշխատաշուկայի ճգնաժամի պատճառով յուրաքանչյուր հինգ հաստատություններից մեկը ստիպված էր փակվել կամ կրճատել աշխատանքային ժամերը, եւ անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը, ում հաջողվել էր աշխատանքի ընդունել, ստիպված էին բարձրացնել 25 տոկոսով կամ ավելի, հաղորդում է «Լենտա»-ն:

Աշխատաշուկայում դեֆիցիտի պատճառների թվում է համավարակը, որի պատճառով ժամանցի ոլորտում զբաղված մարդկանց զգալի մասը մնացել է առանց աշխատանքի: Համավարակի սկզբից մինչ օրս ոլորտը գրեթե 90.000 աշխատատեղ է կորցրել, իսկ գիշերային կյանքի ոլորտը 2019 թվականին  36 միլիարդ ֆունտ ստեռլինգ էր գնահատվել, ինչը համարժեք է ազգային ՀՆԱ-ի 1.6 տոկոսին, գնահատում է NTIA-ն: Բացի այդ, կադրերի պակասի վրա զգալիորեն ազդել է Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից, երբ մեծ թվով աշխատանքային միգրանտներ լքեցին երկիրը:

Անձնակազմի բացակայությունը լրացուցիչ բեռ է ժամանցային հաստատությունների համար, որոնք փորձում են հաղթահարել ծախսերի աճը, օրինակ՝ էլեկտրաէներգիայի ռեկորդային թանկացման պատճառով: Բացի այդ, անհրաժեշտ անձնակազմի բացակայությունը զգալիորեն բարդացնում է ոլորտի վերականգնումը կորոնավիրուսային համավարակից եւ ամիսներ տեւած սահմանափակումներից հետո:

NTIA-ն դիմել է կառավարությանը օգնության խնդրանքով, իսկ դրա ղեկավար Մայքլ Քիլն անվտանգության աշխատակիների պակասը սպառնալիք է անվանել հանրային անվտանգության համար: NTIA-ն հանդես է եկել արդյունաբերության համար ԱԱՀ-ի երկարաժամկետ կրճատման օգտին, ինչը կարող էր հազարավոր աշխատատեղեր փրկել: 2020 թվականին իշխանությունները ժամանակավորապես իջեցրեցին փաբերի, ռեստորանների, հյուրանոցների եւ որոշ այլ հաստատությունների ավելացված արժեքի հարկը մինչեւ հինգ տոկոս, սակայն 2021 թվականի հոկտեմբերի սկզբին բարձրացրեցին մինչեւ 12.5 տոկոս: Արդեն 2022 թվականի ապրիլին ԱԱՀ-ն պետք է վերադառնա 20 տոկոսի, որը կորոնավիրուսային համավարակից առաջ էր:

Քիլը հավելել է, որ անվտանգության աշխատակիցների պատրաստմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաեւ օրենսդրական միջոցառումները, ինչպես, օրինակ, աշխատանքային միգրանտների համար ժամանակավոր վիզաների տրամադրումն է, կարող են օգնել լուծել խնդիրը:

Կառավարությունն արդեն դիմել է այս միջոցին օտարերկրյա աշխատողների ներգրավման համար` բեռնատարների վարորդների պակասը վերացնելու նպատակով: Դա խաթարումներ առաջացրեց երկրում սննդի, վառելիքի եւ դեղորայքի մատակարարման մեջ: Սակայն Հունգարիայի եւ Լեհաստանի բնակիչները հայտարարեցին, որ պատրաստ չեն վերադառնալ նույն պայմաններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ