Երեւանի մետրոպոլիտենի զարգացման նախագծումը կտեւի մոտ 1,5 տարի։ Համապատասխանաբար, մետրոյի կառուցման համար կպահանջվի եւս 3-4 տարի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ ֆորումի ժամանակ ասաց «ԷՔՍԱՐ»-ի գործադիր տնօրեն Նիկիտա Գուսակովը:
Նա բացատրեց, որ մետրոյի զարգացման ընդհանուր նախագիծը կկազմի 500 մլն դոլար, սակայն մինչ այժմ դա առաջին փուլն է, որը նախնական գնահատվում է 150 մլն դոլար: «Ռուսական ընկերությունը շահել է առաջին փուլի նախագծման մրցույթը: Խոսքը մետրոյի երկու կայարանների կառուցման մասին է: Մենք ֆինանսական առաջարկներ ենք տվել ՀՀ կառավարությանը այս ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ եւ պատրաստ ենք, երբ նախագիծը կավարտվի, ծրագրի ֆինանսական մոդելը պատրաստ կլինի ՝ առաջարկելու համապատասխան ֆինանսավորում: Ֆինանսավորման կառուցվածքը կախված կլինի ռուսական ընկերությունների մասնակցությունից: Ընդհանրապես մենք ֆինանսավորում ենք ինչպես ռուսական ընկերությունների մասնակցությունը ուղղակիորեն, այնպես էլ տեղական ծախսերի մի մասը: Որպես կանոն, դա 30%-ի սահմաններում է»,-հավելեց նա: