
Բիզնես-առաքելության շրջանակում քննարկվում են բազմաթիվ նախագծեր եւ պայմանագրեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 19-ին, ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի ութերորդ լիագումար նիստից հետո ասաց Արտահանական վարկերի ապահովագրման ռուսաստանյան գործակալության («ԷԿՍԱՐ») գլխավոր տնօրեն Նիկիտա Գուսակովը։
«Ենթակառուցվածքային նախագծերի տեսանկյունից քննարկվում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարությունը եւ ռուսաստանյան ընկերությունների հնարավոր մասնակցությունն ու, համապատասխանաբար, դրա հետ կապված ֆինանսավորումը, որը կարող է տրամադրվել»,- նշեց նա։
Գուսակովն ավելացրեց, որ քննարկվում է նաեւ նավիգացիոն սարքավորումների համակարգի զարգացման հարցը, դա Գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ (ԳԼՕՆԱՍՍ) ընկերությունն է, որը ներկայացված է Ռուսաստանում։
«Բացի այդ, քննարկվում են քաղաքային տրանսպորտի զարգացման հարցը, ռուսական տեխնիկայի եւ ռուսաստանյան ֆինանսավորման ներգրավման հնարավորությունն այդ նախագծերում»,- ասաց նա։
Նշենք, որ խոսքը «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասին է, որը Կենտրոնական Ասիան եւ Հնդկաստանը միացնում է Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին եւ Եվրոպային՝ անցնելով Հայաստանով։