News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է բնօրինակում ծանոթանալ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրների դեմ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես չտեսա այն ենթատեքստը, որում ասվում է այս արտահայտությունը, ես ինքս չեմ կարդացել այն, ես դա տեսել եմ միայն լրատվամիջոցների վերապատման մեջ»,-ասել է նա։

Պետդումայում եւս պատասխանել են Էրդողանի խոսքերին՝ նշելով, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել անցած դարում իր կորսված ազդեցությունը։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն իրավունք չունի որոշելու մարդկության ճակատագիրը: Նա ընդգծել է, որ մարդկության ճակատագիրը չպետք է «թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած մի բուռ երկրների ողորմությանը»:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ