News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իհարկե, թիմում քննարկումներ ունեցել ենք եւ դեռ կունենանք. Դրանք մեկանգամյա պրոցես չեն. Ընտրություններ են տեղի ունեցել, պետք է վերլուծել, հասկանալ՝ որտեղ ինչ խնդիրներ կան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Ընդհանրապես, նորմալ ենք վերաբերվում, քաղաքական պրոցես է, որպես իշխանություն շատ կարեւոր ենք համարում ընտրություններն արդար, թափանցիկ, ազատ կազմակերպելը եւ կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է: նաեւ կարծում եմ՝ նաեւ դրա արդյունքում է, որ մի շարք քաղաքական ուժեր հնարավորություն ունեն ներկայանալու տարբեր բնակավայրերի ավագանիների կազմում»,-ասաց նա:

Խոսելով ԱԺ արտահերթ ընտրություններում եւ ՏԻՄ ընտրություններում արդյունքների տարբերությունների մասին, Սանոսյանն ասաց. «Ավանդաբար մեզ մոտ համապետական ընտրությունները եւ ՏԻՄ ընտրությունները բնույթով տարբերվում են: Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է հետեւություններ անի, այդ թվում նաեւ մենք եւ շարժվենք առաջ: Նոյեմբերին ունենք ընտրություններ, դեկտեմբերին ունենք: Բայց այս ամբողջ համատեքստում որպես ՏԿԵ նախարար, կարեւորում եմ հետեւյալը, որ մենք կառավարության ծրագիրն ընդունել ենք, որի կետերը պետք է իրագործենք մեր համայքների, համայնքապետերի հետ միասին»:

Անդրադառնալով Գյումրիում ՔՊ-ի պարտությանը, նախարարն ասաց, որ դա ավելի շատ կապում է ցածր մասնակցության հետ. «Դա սպասելի չէր, զարմանալի էր նման ցածր թվով մասնակցությունը: Ընտրությունների նման ելքը կապում եմ դրա հետ:

Իշխանական թիմն իր առջեւ խնդիր չի դրել 100 տոկոսով բոլոր ընտրություններում հաղթելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ