News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը


Գորիս-Կապան ճանապարհը կորցնելու դեպքում գյուղերի համար կառաջանան բազմաթիվ խնդիրներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

«Գորիս-Կապան սպասարկող ճանապարհը կորցնելուն դեմ ենք, եթե այդ ճանապարհը կորցնենք, մեր գյուղերի համար բազում խնդիրներ կառաջանան անվտանգության, մեր բնակիչների այնտեղ բնակվելու ցանկության, վաղվա օրվա հետ կապված։ Կարելի է բանակցել մի թեզ, որ այդ ճանապարհը պահպանվի, որովհետև այդ ճանապարհն է մեր Որոտան, Շուռնուխ, Բարձրավան գյուղերի երաշխավորը։ Եվ նաև Սև լճի տարածքում խնդիրներ ունենք, որտեղ մեր սուվերեն տարածքում ադրբեջանցներ են ներթափանցել։ Այլընտրանքային ճանապարհն անվտանգության երաշխավորը չէ։ Միջպետական ճանապարհներ չունենալու դեպքում գյուղերը լուրջ տնտեսական խնդիրներ կան»,- նշեց նա։

Հովսեփյանի խոսքով՝ Գորիսում գյուղատնտեսությունը տուժել է։

«Մեր համայնքը եղել է գյուղատնտեսության դափնեկիր, սակայն այսօր սարսափելի վիճակում է։ Տուրիզմը նույնպես տուժել է, բայց հույս ունենք, որ կարճ ընթացքում կկարողանանք վերականգնել։ Պետք է բարձրաձայնել այս խնդիրների մասին և լուծում տալ, ինչու ոչ նաև ներգրավելով ռուս խաղաղապահներին։ Ցանկացած իշխող ուժ պետք է հասկանա, որ իշխանությունը հավերժ չէ և պետք չէ, որ բոլոր տեղերում դու հաղթանակ տոնես, կարող ես նաև պարտվել։ Եվ ես այս պարտությունը կգնահատեմ որպես սթափության կոչ։ Պետք է հաշվի նստել բնակչության հետ կապված սահմանազատման հետ և առհասարակ անվտանգության հարցերի հետ կապված»,- ընդգծեց Մենուա Հովսեփյանը։

Մենուա Հովսեփյանի խոսքով՝ կառավարության հետ աշխատանքից Գորիսի քաղաքային իշխանությունը երբևէ չի հրաժարվել։

«Մենք ընդամենը բարձրացրել ենք հարցեր, որոնց մասին լռում են և սկսել ենք հալածվել։ Մարզպետի հետ որևէ հարաբերության մեջ չենք գտնվում։ Իրենց ստրատեգիական տեսակետները որոշ հարցերի շուրջ մենք չեն կիսում,  և այդ է պատճառը, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարը գտնվում է կալանքի տակ՝ կեղծ գործերով»,- ասաց Մենուա Հովսեփյանը։

Ըստ Մենուա Հովսեփյանի՝ դաշինքի հաղթանակը իրենց ավելի է ոգեշնչում։

«Հենց այս վայրկյանից պատրաստվում ենք լծվել աշխատանքի։ Շարունակել այն աշխատանքները, որոնք արդեն իսկ իրականացվում են Գորիսում, ներդնել նոր ծրագրեր, մտածել վաղվա մասին։ Սրանից առաջ՝ երբ մենք խոսում էին կարող էր սուբյեկտիվ ընկավել, իսկ հիմա մենք կարող ենք օբյեկտիվորեն խոսել և անել ամեն ինչ, որ հարցերը լուծվեն ի օգուտ մեր բնակիչների»,- հավելեց Հովսեփյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էլինար Վարդանյան. Մենք սատարում ենք անհայտ կորած եւ գերի ընկած զինծառայողների հարազատներին
«Հարազատները պատրաստ են ավելի արմատական ​​միջոցների դիմել...
«Դասալիք» որակումը կարող է տալ համապատասխան քննությունը. Գուրգեն Արսենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Քաղաքական գործիչները հռետորական արվեստի շրջանակում կարող են ինչ-որ բաներ ասել....
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները
Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպում է նախատեսված Հայաստանի պաշտպանության նախարարությունում...
Թող հիմա Աշոտիկին ուղարկի Բաքու, կարծում եմ այնտեղ նրան՝ որպես պետական այրի որդի, չեն խոշտանգի. Ակցիայի մասնակից
Մեզ փորձում են վախեցնել, որ մեր բոյկոտը, մեր ըմբոստությունը տեսնում է թշնամին և ուրախանում է. մենք թշնամուն ուզում ենք հասկացնել՝ մեր մեջ նժդեհներ կան...
Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ
Պետք է վերջապես հայ ազգը պայքարի իր ճշտի, արժանապատվության ու ազգային արժեքների համար…
Հակված ենք նրան, որ սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, որ գերիների հարց գոյություն չունի. Ասպրամ Կրպեյան
Թեեւ մենք գիտենք, որ իշխանությունները, մեղմ ասած, անգործություն են դրսեւորում, բայց եւս մեկ անգամ իրենցից պահանջեցինք, որ հրապարակավ հաստատեն՝ ԱԺ…
Ամենաշատ