Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12։50-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են 29-ամյա Արթուր Հակոբյանի վարած Mercedes E240 մակնիշի և 37-ամյա Հովհաննես Կիրակոսյանի վարած Mercedes C350 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։