News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը եւ Սոնա Ղազարյանը:

ԱԺ_ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ բարձր գնահատել կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հումանիտար հետեւանքներին, Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձին առնչվող հարցերը: Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են Ադրբեջանի հակահայ քարոզչության մասին ու այդ համատեքստում մատնանշել այն հետեւանքները, որոնք կարող են վտանգավոր լինել տարածաշրջանի կայուն զարգացման համար: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դադարեցվել են ռազմական գործողությունները, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից հայտարարությամբ ստանձնած հանձնառությունների չկատարմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով եւ ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում տարբեր ուղղություններով ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Խոսելով դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասին՝ ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում անկախ դատական համակարգի կատարելագործմանը:

Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաեւ ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները եւ ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այգում 8 հոգով էինք աշխատում, 6-ը՝ կանայք էին. Բերդաշենի բնակիչը՝ հակառակորդի կողմից իրենց թիրախավորելու մասին
Հենց կրակոցներ եղան, դադարեցրինք...
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել է։ Դեպքի մասին…
Բայրամովը Գերցոգին պատմել է օկուպացված հայկական տարածքներում կատարվող աշխատանքների մասին
Գերցոգը նշել է, որ Իսրայելը, որպես ռազմավարական գործընկեր, մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ․․․
Եթե պետությունը սերտիֆիկատ է տվել տուն առնելու համար, ի՞նչ կապ ունի նրա վարկառու լինելը, տարիքը. տեղահանված
Եթե բանկին վճարում է պետությունը, ապա սա ի՞նչ կապ ունի, բանկը չի վստահո՞ւմ այն պետությանը, որն...
Վարձով ապրող տեղահանվածը ո՞նց կարող է նախնական 500 հազար դրամ վճարի, որ գործարք անեն. Քաշաթաղից տեղահանված 
Բանկի մասնագետները բնակարանների գները ցածր են գնահատում...
Քաշաթաղից տեղահանված արցախցիների բողոքի ակցիան Կառավարության դիմաց
Նրանք դժգոհում են, որ բանկերով չեն կարողանում գործարք անել, բնակարաննեի գները ցածր են գնահատվում...
Ամենաշատ