News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Իսպանիան կդյուրացնի երիտասարդ միգրանտների համար կացության եւ աշխատանքի թույլտվություն ստանալու ընթացակարգը, եւ ակնկալվում է, որ մոտ 15՚000 մարդ կշահի այդ փոփոխություններից, հաղորդում է AP-ն:

Կառավարության հրապարակած օրենսդրական փոփոխությունները պարզեցնում են փաստաթղթեր ստանալու պահանջները եւ կրճատում սպասման ժամկետները՝ վերացնելով 16 տարեկանից բարձր անձանց համար օրինական ապրելու եւ աշխատելու խոչընդոտներն Իսպանիայում:

Կառավարությունը հայտարարել է, որ իր նպատակը միգրանտներին ինտեգրելն է:

Իսպանիան վերջին տարիներին դժվարությամբ է դիմագրավում Աֆրիկայից մեծ թվով միգրանտների ժամանմանը: Այս տարի մինչ այժմ ժամանել է ավելի քան 30.000 միգրանտ: ՄԱԿ-ի տվյալներով` դա 37 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Նոր կանոնների համաձայն՝ առանց ուղեկցող միգրանտ երեխաները պետք է փաստաթղթերի իրավունք ունենան Իսպանիայում երեք ամիս մնալուց հետո՝ ներկայիս 9 ամսվա փոխարեն: Նրանք, ովքեր 18 տարեկանից բարձր են կամ դա արել են վերջին հինգ տարվա ընթացքում, միայն կացության եւ աշխատանքի թույլտվություն ստանալու համար պետք է ապացուցեն, որ ամսական 470 եվրո են ստանում սոցապահովության աջակցության ծրագրից:

Նախկինում նրանք ստիպված էին ավելի մեծ եկամուտ ցույց տալ, որպեսզի ստանան եւ պահպանեն կացության թույլտվությունը, որը նրանց աշխատելու թույլտվություն չէր տալիս:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ