News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սա իրենց կողմից հերթական սադրանքն է, ինչ կարող եմ ասել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գորիսի համայնքապետ ընտրված Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին:

Նշենք, որ ՀՔԾ-ն վարույթ է ընդունել Գորիս համայնքում ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրակաշառք տալու եւ ստանալու քրեական գործը, որն առնչվում է համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին։ Նա այս պահին քրեական գործով որեւէ քրեադատավարական կարգավիճակ չունի։

«Իրենք մի 30 հոգու հարցաքննել են, բայց որտեղի՞ց կարող են գոնե մի մարդ գտնել, որը կասի՝ ինձ կաշառք են առաջարկել, ոչ թե տվել են, այլ գոնե առաջարկել են»,-ասաց նա:

Հարցին, թե այսինքն անգամ որպես բարեգործություն գումար չի բաժանվել, Գագիկ Առուշանյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ավելին ասեմ, որ երբ ես մտնում եմ քաղաք, ամենահիվանդ կմ ամենաչքավոր մարդը, որոնք մեքենան ճանաչում են, մոտենում են, այդ մարդիկ, որ եկել են շտաբ, ես իրենց ասել եմ՝ չի կարելի, եթե տամ, կմտածեն կաշառք է: Այն մարդիկ, որոնց միշտ եմ տվել, իրենց էլ ամբողջ ընտրարշավի ժամանակ, եւ ընտրությունների ժամանակ մի լումա փող չեմ տվել: Նման բան չի եղել:

Իրենք էլ հասկացել են: Այդ մարդիկ ավելի մակարդակով են, քան այն մարդիկ, որոնք մեզ ընտրակաշառքի մեջ մեղադրում են: Թող մեղադրեն, դա իրենց գործն է, իրենց շանտաժն է»:

Հիշեցնենք` Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համաձայն Առուշ Առուշանյանի հայրը` Գագիկ Առուշանյանը, 2021 թվականի հոկտեմբերի 16–ին ընտրակաշառք է բաժանել։ Այդ հիմնավորմամբ դատարանը խուզարկության թույլտվություն էր տվել` ընտրության օրը շտաբում խուզարկություն անցկացնելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ