News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 10-ին, ժամը 22.35-ին, արտակարգ իրավիճակների նախարարության Վայքի հրշեջ-փրակարարական ջոկատից ստացվել էր հաղորդում, որ Արին գյուղում խոտի դեզ է այրվում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Վայքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել և ծխահարվել էր ութ հազար հակ խոտ, ջերմահարվել պտղատու 10 ծառ, մասամբ այրվել էին անասնագոմի կառուցատարրերը, ինչի հետևանքով սեփականատիրոջը պատճառվել էր ավելի քան 14 միլիոն դրամի վնաս:

ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խոտի հակերը հրկիզվել են:

Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վայքի քրեական հետախույզները ստանում են հավաստի տեղեկություններ, որ հրկիզումը անձնական դրդապատճառներով կատարել է սեփականատիրոջ անասնաֆերմայի բանվոր, նույն գյուղում ապրող 53-ամյա մի կին:

Նա ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ վթարի ենթարկված ավտոմեքենան Արայիկ Հարությունյանի ծառայողականն է
«Shamshyan.com-ի տեքստից պարզ չէ՝ ո՞վ է վիրավորված անձը»․․․
Դեկտեմբերի 1-ի երեկոյան պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երեւանում. 70-ից ավելի խախտում
Ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերեցին մի տղամարդու, որը մեքենա էր վարում՝ զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու…
Անհաղորդում գողություններ Ծովինար գյուղում. բոլոր դեպքերում հեղինակը նույն անձն էր
Մարտունու ոստիկանների բացահայտումը…
Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործություն. Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 1-ից 2-ը
«Նորից ուզում եմ ասել՝ թրքահաճո, թրքահպատակ քաղաքականություն, որը Հայաստանը կործանման է տանում». Սայաթ Շիրինյան
Ռեգինա Պրազյանի գրառման հիման վրա, ընդ որում…
Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը…
Ամենաշատ