News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի հրամանով Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են։

Արտակ Ղուլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, նշված ՊՈԱԿ-ում նախ զբաղեցնելով Ուսումնական մասի առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի, Ուսումնական մասի պետի, այնուհետև՝ Ուսումնական կենտրոնի պահպանման և ընթացիկ գործունեության կազմակերպման պատասխանատուի, իսկ մինչ տնօրենի պաշտոոնում նշանակվելը՝ Ուսումնամեթոդական դեպարտամենտի պետ, ուսումնական կենտրոնի պատասխանատուի հաստիքը։

Տպել
Ամենաշատ