News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանական անօդաչու թռչող սարքի օպերատորը Կանարյան կղզիներում հրաբխի թակարդում հայտնված երեք հյուծված շներին փրկելու թույլտվություն է ստացել․ նրանց պետք է բռնի հեռակառավարվող ցանցով եւ անցկացնի լավայի հոսքի վրայով, հաղորդում է Reuters-ը:

Երեք շներ մի քանի շաբաթ մնացել են Լա Պալմա կղզում հրաբխային մոխրով պատված լքված բակում:

Նրանց կերակրել են դրոնների օգնությամբ սննդի տոպրակներ գցելով, բայց մինչ այժմ ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչպես փրկել նրանց: Ուղղաթիռներին արգելվում է այդ տարածք թռչել՝ տաք գազի պատճառով, որը կարող է վնասել պտուտակները:

Aerocamaras անօդաչու թռչող սարքերի օպերատոր Հեյմե Պերեյրան ասել է, որ մտադիր է լայն ցանցով հագեցած 50 կիլոգրամանոց դրոն ուղարկել` փորձելով մեկ առ մեկ բռնել շներին եւ նրանց հոսող լավայից 450 մետր հեռավորությամբ անվտանգ վայր ուղարկել:

«Սա առաջին դեպքն է, երբ կենդանուն փրկում են անօդաչուի օգնությամբ, եւ սա առաջին դեպքն է, երբ նրան պետք է բռնել»,- ասել է Պերեյրան:

Օպերատորը կունենա ընդամենը չորս րոպե՝ շանը ցանցի մեջ գցելու ու եւս չորս րոպե` թռչելու համար:

Փորձնական թռիչքները շարունակվում են: Ի վերջո, առաքելությունը կախված է նրանից, թե ինչպես շները կարձագանքեն մեքենային, ասել է Պերեյրան: «Նրանք շաբաթներ շարունակ շատ քիչ են կերել: Նրանք կարող են վախենալ անօդաչու թռչող սարքից: Մենք իսկապես կախված ենք նրանց արձագանքից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ