News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը (նստավայրը՝ Թբիլիսի):

ՀՀ նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել և հետագա հաջողություններ է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կուղղի հայ-նորվեգական հարաբերությունների շարունակական զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել մասնավորապես կրթության, բնապահպանության, կանաչ և տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտները: Երկու ժողովուրդների միջև կապերի աշխուժացման տեսանկյունից նախագահ Սարգսյանը կարևորել է նաև համատեղ մշակութային ծրագրերի իրականացումը:

Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու, ինչպես նաև տնտեսական ակտիվությունը խթանելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Նորվեգիան առաջիկայում «Moderna» տեսակի պատվաստանյութի նշանակալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին՝ հույս հայտնելով, որ այն զգալի աջակցություն կլինի համավարակի դեմ պայքարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Դեղը, որը Թրամփը «հրաշք» է անվանել, աշխարհում 17 հազար մարդու մահվան պատճառ է դարձել
Հակամալարիայի դեղամիջոցը նշանակվել է որոշ հիվանդների, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով համաճարակի առաջին ալիքի ժամանակ...
Ամենաշատ