News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բիլ Գեյթսի դուստր Ջենիֆերը պահանջել է, որ բոլոր այն հյուրերը, ովքեր ներկա պետք է լինեն Վեսթչեսթերում 2 միլիոն դոլար արժողությամբ իր հարսանիքին, ամբողջովին պատվաստված լիեն եւ COVID-ի բացասական թեստ ներկայացնեն՝ նախքան տարվա երեկույթին ներկայանալը:

Բիլ Գեյթսի 25-ամյա դուստրը մահմեդական արարողությամբ ամուսնացել է Նայեր Նասերի հետ: Հարսանիքի մեծ խնջույքին ներկա են եղել զույգի ավելի քան 300 հարազատներ եւ ընկերներ: «Ահա թե ինչու մենք որոշում կայացրինք, որ բոլոր հյուրերը պետք է լիովին պատվաստված լինեն եւ մինչեւ հարսանիքը թեստի բացասական արդյունք ներկայացնեն»,- ասել է Գեյթսը Vogue-ին:

Հարսնացուն Vogue-ին տված հարցազրույցում նաեւ հիշատակել է ծնողների ամուսնալուծության մասին՝ նշելով, որ իր եւ ամուսնու համար դժվար տարի էր, քանի որ նրանց ընտանիքները «անցումային շրջան» էին ապրում:

«Դժվար տարի էր ինչպես համավարակի առումով, այնպես էլ անցումային փուլում գտնվող մեր ընտանիքների համար»,- ասել է Ջենիֆերը: «Բայց մեր սերը միմյանց նկատմամբ մշտական էր: Ամենամոտ ընկերների ու հարազատների հետ հարսանիք նշելու հնարավորությունը իրականացված երազանք է»:

Բիլ եւ Մելինդա Գեյթսերն առաջին անգամ են միասին երեւացել օգոստոսին իրենց ամուսնալուծությունից հետո: Զույգն ամուսնացած է եղել 27 տարի, նրանք միասին հիմնել են «Բիլ եւ Մելինդա Գեյթսեր» հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ