News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները թույլ չի տա, որ Չինաստանը եւ այլ երկրներ շահարկեն իրենց արժույթները՝ արտահանման առավելություններ ձեռք բերելու համար: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարարի տեղակալ Ուոլլի Ադեյեմոն՝ Սենատի բանկային հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ, փոխանցել է Reuters-ը:

Նրա խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը եւ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը «շատ հստակ հայտարարել են, որ թույլ չեն տա որեւէ երկրի անարդարացիորեն օգտագործել իր արժույթը՝ արտահանումը խթանելու համար»:

Նա ասել է, որ Միացյալ Նահանգները հակված են պատասխանատվության ենթարկել Չինաստանին «իր անարդար գործողությունների համար», որոնք վնասել են ամերիկացի աշխատողներին, ինչպես միակողմանիորեն Միացյալ Նահանգներում, այնպես էլ դաշնակիցների հետ բազմակողմ համագործակցության շրջանակներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ