News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 10-ի դրությամբ «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի միջոցով Հայաստանում 312 000 թեստ է հանձնվել: Այս մասին հոկտեմբերի 19-ին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուրսուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդ որում, ինչպես նշել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալը, դրանցից մոտ 1700-ի արդյունքը դրական է եղել:

«Հավելվածն օգտագործողների թվի կտրուկ աճն անակնկալ է դարձել դրա մշակողների համար: Միայն սեպտեմբերին «Ճանապարհորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածին միացել է Տաջիկստանի եւ ԵԱՏՄ անդամ երկրների 500 000 քաղաքացի: Ներկայումս ստեղծվել է ավելի քան 1 միլիոն 700 000 QR կոդ: Սեպտեմբերի 1-ից հավելվածն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Բացի ԵԱՏՄ երկրներից, դրան միացել են նաեւ Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը եւ Մոլդովան: Ներկայումս չորս երկիր միացված է քաղաքացիների պատվաստումների տեղեկատվական ծառայությանը: Այս ծառայությանն արդեն միացված են Ռուսաստանը, Ուզբեկստանը, Ղրղըզստանը եւ Հայաստանը: Ավելի քան 4000 օգտվողներ ունեն QR կոդեր, որոնք հաստատում են քաղաքացիների պատվաստումը: Առաջիկայում ցանկը կընդլայնվի»,- ասել է Սարգսյանը:

Նա նաեւ նշել է, որ մինչ այժմ QR կոդի կեղծման ոչ մի դեպք չի գրանցվել:

Բանկում, նրա հավաստիացմամբ, ուշադիր հետեւում են համակարգի եւ լաբորատորիաների աշխատանքին:

«QR կոդերի իսկության ստուգման սխեմաներն արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը: Դրանք թույլ չեն տալիս, որպեսզի կեղծ կանաչ QR կոդեր հայտնվեն: Դա նաեւ պայմանավորված է նրանով, որ չափազանց դժվար է QR կոդ կեղծելը: Այդ իսկ պատճառով շատ ավելի հեշտ կլինի ՊՇՌ թեստ հանձնել»,- պարզաբանել է Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ