News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների՝ Շինուհայրի 34/19 տեղամասի ձայների վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն ավելացել է 9-ով, «Շանթ Դաշինք»-ինը՝ 4-ով, «Ապրելու երկիր»-ինը՝ 1-ով:

«34/19 տեղամասում ձայների վերահաշվարկի արդյունքում մի քանի խախտում է հայտնաբերվել. ընտրողների ցուցակը սխալ է արձանագրվել՝ ընթացիկ ցուցակով մասնակցել էր 1168 մարդ, լրացուցիչ ցուցակով՝ 9, բայց պարզվեց, որ հանձնաժողովը երկու հոգու ավելացրել է լրացուցիչ ցուցակում՝ առանց անձնագրային տվյալները լրացնելու եւ ստորագրության, ինչն անվավեր է համարվել, եւ, այդպիսով, մասնակիցների թիվը երկուսով պակասեցվել է: Բացի այդ, անվավեր ճանաչված 33 քվեաթերթիկից 14-ը վավեր է եղել, որից 9-ը ավելացավ ՔՊ-ին, 4-ը՝ «Շանթ» դաշինքին, 1-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցությանը»,- ձայների վերահաշվարկից հետո հայտնել է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը:

Ըստ ԿԸՀ կայքում նախքան վերահաշվարկը տեղադրված արձանագրության՝ ընտրություններին մասնակցել է 2615 մարդ, անվավեր է ճանաչվել 49 քվեաթերթիկ. «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 1280 ձայն, «Շանթ»-ը՝ 949, «Ապրելու երկիր»-ը՝ 337: Հոկտեմբերի 20-ին վերահաշվարկ է իրականացվելու նաեւ Տաթեւ համայնքի եւս 6 ընտրատեղամասում:

Տպել
Ամենաշատ