News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան հաստատել է սուզանավից նոր մշակված բալիստիկ հրթիռի փորձարկման մասին լուրը, որը վերջին երկու տարվա ընթացքում առաջին նման սուզանավերի փորձարկումն է, որը կամրապնդի երկրի բանակի ստորջրյա հնարավորությունները:

Հյուսիսային Կորեայի պետական ​​կենտրոնական լրատվական գործակալությունը (ՑՏԱԿ) հայտարարել է, որ վերջին փորձարկումը «մեծապես կնպաստի երկրի պաշտպանական տեխնոլոգիաները բարձր մակարդակի հասցնելուն եւ մեր նավատորմի ստորջրյա մարտունակության բարձրացմանը»: Նշվում է, որ նոր հրթիռի մեջ առաջադեմ կառավարման տեխնոլոգիաներ են ներդրվել:

ՑՏԱԿ-ը հայտնել է, որ արձակումն իրականացվել է «նույն «Յոնգունգ» նավից, որն օգտագործվում էր 2016 թվականին սուզանավերից արձակվող ռազմավարական բալիստիկ հրթիռի առաջին փորձարկման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ