News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԿՀՎ Իրանը վերահսկող գործակալը, որին գործընկերներն անվանում են «լեգենդար», ստիպված է հրաժարական տալ, քանի որ, ԿՀՎ նախկին աշխատակիցների խոսքով, նրա ղեկավարած կենտրոնը մտնում է ԿՀՎ մերձավորարեւելյան ավելի խոշոր ստորաբաժանման կազմի մեջ։

«Սեւ լորդ» կամ «Խավարի իշխան» մականունով Մայք Դ’Անդրեայի, որը հայտնի է «Ռոջեր» ծածկանվամբ, պայմանագիրը ԿՀՎ-ում չեն երկարացրել պարտադիր թոշակի տարիքի հասնելուց հետո։

«Մայքը երկար եւ աչքի ընկնող կարիերա է արել՝ ծառայելով ամբողջ երկրին»,- Yahoo News-ին ասել է ԿՀՎ ներկայացուցիչը։ «Մենք երախտապարտ ենք նրա տասնամյակների ղեկավարության համար որոշ ամենաբարդ հարցերում, որոնց բախվում ենք մենք ԿՀՎ-ում»։

Դ’Անդրեան ղեկավարել է գործակալության գործողություններն Իրանում 2017 թվականից։ ԿՀՎ ներկայացուցիչները հաճախ Դ’Անդրեային (որը ղեկավարել է գործակալության հակաահաբեկչական գործունեությունը 2006-2015թթ.) են վերագրում ահաբեկիչներին որսալու ԿՀՎ ջանքերը եւ հատկապես զինված դրոնների ծրագիրը, որը նրա վերահսկողության ներքո ոչնչացրեց «Ալ-Քաիդայի» ղեկավարությանը։

ԿՀՎ դրոնների ծրագիրը ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի արշալույսին, երբ հակաահաբեկչական գործակալության բարձրաստիճան աշխատակիցները որոնում էին անօդաչու թռչող սարքերի օգտագործման միջոցները՝ որպես մարդասպան դրոններ դիտարկումներ կատարելու համար։

Սեպտեմբերի 11-ից շատ չանցած ԿՀՎ-ն դրոնների լեգալ հարվածներ հասցրեց Աֆղանստանում «Ալ-Քաիդայի» անդամներին։ Բայց հենց Դ’Անդրեայի ղեկավարությամբ անօդաչուների ծրագիրը իսկապես առաջին պլան դուրս եկավ։

Դ’Անդրեան «հավանաբար ամենամահասփյուռ առաջնորդն էր ԱՄՆ կառավարությունում պաշտոնում գտնվելու ընթացքում»,- ասել է ԿՀՎ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ «Նա մռայլ հնձվոր էր թշնամու համար»։ Գործակալության հակաահաբեկչական ծրագիրը Դ’Անդրեայի ղեկավարությամբ «անխնա» էր»։

Դ’Անդրեայի  կենսագրությունը եւ տարօրինակությունները դարձել են նրա լեգենդի մի մասը. հանգիստ պրոֆեսիոնալը հայտնի էր նրանով, որ իր սենյակի լույսը չէր վառում, մոլի ծխող էր, որը ժամերով մարզվում էր էլիպսաձեւ տրենաժորով կամ խմում էր Mountain Dew, նա իսլամ էր ընդունել եւ դրա հետ մեկտեղ վարում էր մահասփյուռ գործունեություն մուսուլմանական կրոնական ծայրահեղականների դեմ։

Նախկին պաշտոնական անձանց խոսքով՝ Դ’Անդրեայի գլխավորությամբ ԿՀՎ հակաահաբեկչական կենտրոնը գործում էր որպես «Ալ-Քաիդայի» ղեկավարների գլխատման անըդնհատ օպերացիա։

«Խավարի իշխանի» նվիրվածությունն աշխատանքին անգերազանցելի էր, ասում են նախկին պաշտոնյաները, նա հաճախ աշխատում էր օրը 12-14 ժամ, շաբաթը յոթ օր։

Պաշտոնյաների խոսքով, երբ Դ’Անդրեան զբաղեցնում էր ԿՀՎ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր աշխատակցի պաշտոնը, նա շաբաթը մի քանի օր քնում էր գրասենյակում, բացովի աթոռին եւ հաճախ արթնանում առավոտյան ժամը 4-ին կամ 5-ին։

Նա նման էր «մահվան միայնակ ձեռնոցի, որը ձեզ վրա էր նետում ամեն ինչ՝ համոզվելու համար, որ ձեր գործողությունը դաժան [էր]»,- ասել է ԿՀՎ նախկին աշխատակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ