News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում 4-ամյա տղան ոստիկանություն է կանչել, որպեսզի նրանք հաստատեն, որ իր խաղալիքները «թույլ են», հայտնում է AP-ն:

Ոստիկանությունը սոցցանցերում տարածել է զանգի ձայնագրությունը, ինչպես նաեւ՝ պարեկային ավտոմեքենայի վրա նստած ժպտացող տղայի լուսանկարը՝ նշելով, որ թեեւ նրանք չեն խրախուսում երեխաներին զանգահարել շտապ օգնություն, սակայն միջադեպը «չափազանց զվարճալի էր՝ դրանով չկիսվելու համար»:

Տղան զանգահարել է ծառայություն՝ հայտարարելով դիսպետչերին, որ նա «խաղալիքներ ունի»՝ խնդրելով գալ եւ տեսնել դրանք: Ապա մի տղամարդ է վերցրել հեռախոսը եւ հաստատել, որ զանգը սխալմունք էր՝ հայտնելով, որ 4-ամյա տղան օգնում էր իրեն, մինչ նրա մայրը հիվանդ էր:

Այնուամենայնիվ, ոստիկանը եկել էր տղայի մոտ, ում նա ցույց էր տվել իր խաղալիքների հավաքածուն: Սպային հաջողվել էր նաեւ «զրուցել» շտապ օգնության համարի ճիշտ օգտագործման մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ