News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Լորայի ծրագիրը կյանքի կոչվի, ապա մինչեւ 2030 թվականը 50,000 բնակիչ կարող է ապրել աուտոպիա-քաղաքում։

Քաղաքը հայտնի է Telos անվանմամբ։ Telos-ը հին հունարեն  նաշակում է «վերջնանպատակ»։ Այն իր քաղաքացիներին առաջարկում է կրթության, առողջապահության եւ տրանսպորտի հավասար հասանելիություն: Բնակիչները կշարժվեն ինքնավար մեքենաներով, իսկ քաղաքը կգործի վերականգնվող էներգիայի աղբյուրներով:

Մարկ Լորան USA Today-ին հայտնել է, որ քաղաքի տեսլականը «էքվիտիտիզմն» է՝ հավասարության եւ կապիտալիզմի խառնուրդ: Կառուցման առաջին փուլը կարժենա 25 միլիարդ դոլար, իսկ քաղաքի ընդհանուր արժեքը կգերազանցի 400 միլիարդ դոլարը: Այն կֆինանսավորվի ներդրողների և բարերարների կողմից, ինչպես նաեւ կստանա պետական ​​դրամաշնորհներ եւ սուբսիդիաներ: Telos-ի համար դեռեւս հստակ վայր չկա, սակայն նշվել են մի քանի նահանգներ՝ Նեւադա, Յուտա, Այդահո, Արիզոնա, Տեխաս։    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ