News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոտ 435 միլիոն տարի առաջ՝ Սիլուրյան դարաշրջանի Լլանդովերի ժամանակաշրջանում, Երկրի օվկիանոսներում հսկա ծովային կարիճները լողում էին: Հնեաբանների խումբը նկարագրել է ծովային հնագույն կարիճների նոր սեռն եւ տեսակը, որը կոչվում է Terropterus xiushanensis:

Ինչպես նշել են հնեաբաններն իրենց հետազոտության մեջ, որը հրապարակվել է Science Bulletin ամսագրում, նոր տեսակն իրենից միսոպտերիդների բազմազանություն է ներկայացնում:

Միքսոպտերիդները՝ ծովային կարիճների (կամ Eurypterida) ընտանիքը, հատվածոտանիներ են եղել՝ բնորոշ մեծ էկզոկմախքներով, կիսաշրջանաձեւ թեփուկներով:

Իրենց հետազոտություններում հնեաբանները նկարագրում են Չինաստանի հարավ-արեւելքից T. xiushanensis-ի բրածոները: Բրածոների վրա Սյուշանից եւ Ուհանից երկու նմուշների հետքեր են, որոնք ունեն համապատասխանաբար մոտ 15 դյույմ եւ 40 դյույմ երկարություն: Երկուսից մեծը մոտ մեկ մետր երկարություն կունենար: Բացի այդ, հնարավոր է, որ դրանք պարզապես այս տեսակի մանկական տարբերակներ էին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ