News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Թալիբանը» նախկին կառավարության եւ նրա արեւմտյան դաշնակիցների դեմ պատերազմում զոհված մահապարտ ահաբեկիչների ընտանիքներին փող եւ հող է խոստացել, տեղեկացնում է Reuters-ը։

Ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Սիրաջուդդին Հաքանին, որի գլխի համար՝ որպես «գլոբալ ահաբեկչի», նշանակված է 10 մլն ԱՄՆ դոլարի վարձատրություն, ընտանիքների հետ հանդիպել է Քաբուլի Intercontinental հյուրանոցում արարողության ժամանակ, որը նույնպես մահապարտ ահաբեկիչների զոհ էր դարձել 2018թ.։

«Իր ելույթում նախարարը բարձր է գնահատել ջիհադը եւ նահատակների ու մոջահեդների զոհաբերությունը եւ նրանց իսլամի ու երկրի հերոսներ է անվանել»,- ասվում է նախարարության՝ Թվիթերում հրապարակված հայտարարությունում։

Մահապարտ ահաբեկիչների ընտանիքները ստացել են հագուստ, 10 000 աֆղանի (ԱՄՆ 111 դոլար) եւ հողակտորներ, տեղեկացրել է մամուլի քարտուղար Քարի Սայիդ Հոսթին։

Հաքանին փոխարինել է հորը՝ Ջալալուդդին Հաքանիին «Հաքանի» ցանցի՝ «Թալիբանի» հետ կապված զինյալների խմբի ղեկավարի պաշտոնում, որին արեւմտյան հատուկ ծառայությունները մեղադրել են մահապարտ ահաբեկիչների որոշ ամենաարյունալի ահաբեկչությունների մեջ։

Նա հետախուզվում է ՀԴԲ-ում հարցաքննվելու համար՝ կապված Քաբուլում 2008թ. մեկ այլ հյուրանոցի վրա հարձակման հետ, որի հետեւանքով սպանվել էր վեց մարդ, ներառյալ ԱՄՆ քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ