News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհայտնվի համաշխարհային ֆինանսական վերահսկողի մոխրագույն ցուցակում՝ փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարելու անկարողության համար, հաղորդում է Financial Times-ը:

Փողերի լվացման դեմ պայքարի Ֆինանսական միջոցների մշակման խումբը (FATF), ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնի հինգշաբթի Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ, հաղորդում է FT-ն՝ վկայակոչելով երկու արեւմտյան պաշտոնյաների:

Այս քայլը կարող է խաթարել Թուրքիայի՝ իր տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալ ներգրավելու կարողությունը լիրայի փոխարժեքի կտրուկ անկման ֆոնին, որն այս ամսվա ընթացքում հետեւողականորեն հասնում էր ռեկորդային ցածր մակարդակի, ինչի արդյունքում լիրան այս տարի թուլացավ 20 տոկոսով: Արժույթը կորցրեց իր արժեքի գրեթե 50 տոկոսն այն բանից հետո, երբ 2018 թվականի օգոստոսին տեղի ունեցած արժութային ճգնաժամն արտաքին միջոցների արտահոսքի  հանգեցրեց:

Պաշտոնական տվյալներով՝ FATF-ն արդեն առաջարկել է հատուկ մոնիտորինգի տակ դնել Թուրքիային՝ գործընթաց, որը հայտնի է որպես «մոխրագույն ցուցակ»: Երկիրը կմիանա 22 այլ պետությունների, այդ թվում՝ Հարավային Սուդանին, Եմենին, Ալբանիային, Սիրիային եւ Մարոկկոյին:

Որոշումն ավելի մեծ ճնշում կգործադրի Եվրամիության վրա, որպեսզի Թուրքիան ընդգրկվի փողերի լվացման մեջ ներգրավված երկրների ցանկում, հաղորդում է FT-ն:

ԱՄՀ-ի՝ մայիսին հրապարակված հետազոտության համաձայն՝ FATF-ի մոխրագույն ցուցակը «մեծ, զգալի բացասական ազդեցություն» է ունենում երկիր կապիտալի հոսքերի վրա: ԱՄՀ-ն պարզել է, որ բացասական ազդեցության մեծությունը մեծ է` միջինում ՀՆԱ-ի 7.6 տոկոսը:

«Մոխրագույն ցուցակում հայտնվելուց հետո կապիտալի ներհոսքի հանկարծակի կորուստը կարող է արտաքին պահուստների կորստի հանգեցնել, իսկ խոցելի երկրների համար դա կարող է վճարումների մնացորդի ճգնաժամ եւ ԱՄՀ-ի ծրագրի պահանջարկ նշանակել»,- ասվում է հիմնադրամի եզրակացության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ