News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տնից հեռանալուց հետո անցել է ինն ամիս։ Բայց հանրապետական ակտիվիստները նախկինի պես ազդարարում են, որ միայն կողջունեն, եթե հենց Թրամփը դառնա նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից 2024թ. նախագահական ընտրություններում։

Շատ ամերիկացիներ նրանցից, ովքեր կազմում են Հանրապետական կուսակցության միջուկը, շարունակում են խանդավառությամբ այցելել հանրահավաքներին ԱՄՆ 45-րդ նախագահի մասնակցությամբ։ Մեկնաբանների կարծիքով՝ Թրամփը դեռեւս չի կորցրել այն խարիզմը, որը նրան գրեթե կուլտային դեմք դարձրեց հանրապետական զինակիցների շրջանում։

«Դոնալդ Թրամփի ժողովրդականությունը շատ հետաքրքրիր երեւույթ է։  Նա արտացոլում է ամերիկյան հասարակության խոր պառակտումը եւ Միջին Արեւմուտքի նահանգների երդվյալ պահպանողականների դժգոհությունը։ Նրանք դժոհ են այն քաղաքական ուժից, որին տեսնում են իսթեբլիշմենթում՝ այսպես կոչված Արեւելյան եւ Արեւմտյան ծովափի «էլիտային»,- «Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության հարցազրույցում https://www.golosameriki.com/ ասել է անկախ քաղաքական մեկնաբան Դոնալդ Կիրկը (Donald Kirk)։- Բայց այդ պահպանողականները չեն գիտակցում, որ Թրամփը՝ նյույորքցի միլիարդատերը, ինքն էլ է մտնում այդ էլիտայի մեջ։ Եվ այնուամենայնիվ, նրա ոճը գրավում է պահպանողական շարքային ամերիկացիներին։ Այսօր բավական դժվար է պատկերացնել այլընտրանքային թեկնածուի Հանրապետական կուսակցությունից։ Այո, նախկին փոխնախագահ Մայք Փենսը եւ մի քանի ուրիշներ կարող են վատ թեկնածու չլինել, բայց նրանցից ոչ մեկը էլիտաների դեմ հանդես եկող ընտրողների լայն զանգվածների վրա ազդեցություն չունի»։

Հանրապետական կուսակցությունում առաջնորդության հավակնում են ավելի երիտասարդ մի շարք հանրապետականներ, ներառյալ սենատորներ Թեդ Քրուզը, Թոմ Քոթոնը եւ Մարկո Ռուբիոն։ Դոնալդ Թրամփի ասիստենտներից մեկը՝ Ջեյսոն Միլերը, սակայն, վերջերս CNN հեռուստաալիքին ասել էր, որ 2024թ. նախագահական մրցավազքին իր բոսի մասնակցության հավանականությունը «99 կամ 100 տոկոս է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ