News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Տիեզերքի ամենամեծ առեղծվածն այն է, թե որտեղից եւ ինչից է այն ստեղծվել, ինչն է նրա առաջացման խթան հանդիսացել։ Այս հաշվով գոյություն ունեն տարբեր վարկածներ։ Հարվարդում աստղագիտության ֆակուլտետի նախկին դեկան եւ Հարվարդ-Սմիթսոնի աստղաֆիզիկայի կենտրոնի Տեսության եւ հաշվարկումների ինստիտուտի տնօրեն Ավի Լեբը կարծում է, որ չպետք է անտեսել նաեւ ավելի քիչ ուսումնասիրված վարկածն այն մասին, որ մեր տիեզերքը կարող էր ստեղծված լինել գերզարգացած քաղաքակրթության լաբորատորիայում, տեղեկացնում է HighTech-ը։

«Քանի որ մեր տիեզերքը հարթ երկրաչափություն ունի՝ զրոյական զուտ էներգիայով (խոսքն այն վարկածի մասին է, թե Տիեզերքի ամբողջ դրական էներգիան մատերիայի տեսքով հավասարակշռվում է ձգողականության բացասական էներգիայով), զարգացած քաղաքակրթությունը կարող էր մշակել տեխնոլոգիա, որը կստեղծեր երիտասարդ տիեզերքը ոչնչից քվանտային թունելավորման (tunneling) միջոցով»,- կարծում է Լեբը։

Լեբի գաղափարը նաեւ այն է, որ ավելի առաջադեմ քաղաքակրթությունը կարող էր միավորել քվանտային մեխանիկան ձգողականության հետ եւ ունենալ երիտասարդ տիեզերքների ստեղծման տեխնոլոգիաներ։ Այլ խոսքով՝ մեր տիեզերքը հիշեցնող տիեզերքը նման է կենսաբանական համակարգի, որն իր գենետիկ նյութը փոխանցում է հաջորդ սերունդներին։ Իսկ մեր քաղաքակրթությունը, «արարիչների» քաղաքակրթության համեմատ, դեռեւս ստերիլ է տիեզերաբանության տեսակետից, այսինքն՝ չի սովորել վերարտադրել իրեն։

Լեբը քաղաքակրթությունները, Կարդաշեւի սանդղակի օրինակով, դասակարգել է մի քանի դասերի, տեղեկացնում է Scientific American-ը։ Մերը պատկանում է С դասին, քանի որ մենք չենք կարող վերարտադրել կեցության պայմաններ մեր մոլորակում, երբ արեւը հանգչի։ Եվ որ ավելի վատ է՝ մենք անգամ կարող ենք լինել D դասի, քանի որ անհոգ քայքայում ենք կեցության սեփական միջավայրը։ B դասի քաղաքակրթությունը կարող է դառնալ անկախ իր հարազատ աստղից, իսկ А դասի քաղաքակրթությունը կարող է վերարտադրել իրեն լաբորատորիայում ստեղծված երիտասարդ տիեզերքում։

«Հավանականությունը, որ մեր քաղաքակրթությունն այնքան էլ խելամիտ չէ, չպետք է զարմացնի մեզ։ Երբ ես ասում եմ Հարվարդի համալսարանի իմ ուսանողներին, որ նրանց կեսը իր դասի միջինից ցածր է, նրանք նեղսրտում են։ Բայց համառ իրականությունը կարող է այնպիսին լինել, որ մենք վիճակագրորեն գտնվենք  հավանականությունների զանգականման բաշխման կենտրոնում տիեզերքում կյանքի խելամիտ ձեւերի մեր դասի համար, անգամ եթե հաշվի առնենք Հիգսի բոզոնի նշանավոր հայտնագործությունը Մեծ ադրոնային կոլայդերով»։

Աստղաֆիզիկոսի կարծիքով՝ մենք պետք է զբաղվենք մեր տիեզերքում А դասի քաղաքակրթության հետքերի որոնումներով, այն դասի, որը, գուցե, ստեղծել է նրան։ Հակառակ դեպքում կարող ենք ավարտել ճիշտ այնպես, ինչպես դինոզավրերը, որոնք տիրում էին Երկրի վրա, քանի դեռ օբյեկտը տիեզերքից չկործանեց նրանց պատրանքն այն մասին, որ իրենք են մոլորակի տերերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել, թե երբ է Մասկի Starlink–ը գործարկվելու Թուրքիայում
Starlink արբանայակային ինտերնետային ծառայությունը թարմացրել է նոր երկրների ցանկը...
Չափազանց կարեւոր է վերականգնել Եվրոպայի հասանելիությունը տիեզերքին․ ԵՏԳ գլխավոր տնօրեն
Associated Press-ին տված հարցազրույցում Եվրոպական տիեզերական գործակալության գործադիր տնօրեն Յոզեֆ Աշբախերն ասել է, որ իր «առաջնահերթությունը տիեզերքին հասանելիության վերականգնումն է․․․
«Ռոսկոսմոսը» գործարկման ծառայությունների ոլորտում համագործակցության շուրջ պայմանավորվել է իրանական ընկերությունների հետ
2022 թվականին Ռուսաստանի միջազգային տիեզերական համագործակցությանը նվիրված «Ռոսկոսմոսի» հաղորդագրության մեջ ասվում է ․․․
Իրանի տարածքում ակտիվացվել է Մասկի Starlink կապի համակարգի 100 արբանյակ
Մոտ 100 ակտիվացված արբանյակ՝ Իրանի տարածքում...
Հյուսիսային Կորեան լրտես-արբանյակի ստեղծման հետ կապված փորձարկումներ է իրականացրել
Կիրակի Հյուսիսային Կորեան լրտես-արբանյակի փորձարկումներ է իրականացրել...
Ճապոնացի միլիարդատերը հայտնել է Լուսնի շուրջ թռիչքի ութ հոգանոց անձնակազմի մասին
Հուսով եմ, որ բոլորը հասկանում են դեպի Լուսին եւ հետադարձ ճանապարհորդելու պատասխանատվությունը...
Ամենաշատ