News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայկական տրանսպորտային միջոցների տեխանձնագրերը կներառվեն Եվրասիական միության Միասնական ռեեստրում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 20-ին, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, 2014թ. օգոստոսի 15-ի «Տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ ինքնագնաց մեքենաների եւ տեխնիկայի այլ տեսակների համար անձնագրի միասնական ձեւ, ներառյալ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպումը, մտցնելու մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ, ասաց հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։

Փոխնախարարը պարզաբանեց, որ այս համաձայնագրով ԵԱՏՄ մասնակից երկրներում կստեղծվի միասնական էլեկտրոնային պլատֆորմ բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

«Դա թույլ կտա իրականացնել մոնիթորինգ, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչ գործառույթ է կատարում կոնկրետ ավտոմեքենան։ Այնուամենայնիվ, Հայաստանը կմիանա համաձայնագրին վերապահումով։ Նման վերապահում  գրանցել է նաեւ համաձայնագրի հիմնադիր անդամ Ղազախստանը։ Այդ համաձայնագրի գործողությունը չի տարածվի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի եւ այլ զորատեսակների ինքնագնաց մեքենաների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա»,- ընդգծեց Գեւորգյանը։

Քննարկման արդյունքներով՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած համաձայնագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Սարգսյանն ու Ավագումյաններն Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն մենաշնորհ են ստեղծում. «Կոմպրոմատ գրուպ»
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ, ըստ աղբյուրի, դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել․․․
Հայտնի է դարձել, թե ինչպիսին է լինելու Skoda ամենաէժան էլեկտրամեքենան
Թեև Epiq-ն ունի կոնցեպտի մոդելի կարգավիճակ, դրա օրինակը ցույց է տալիս Skoda-ի դիզայնի պարադիգմի փոփոխություն...
Ամենաշատ