News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանը ծրագրում է բացառել երկակի հարկումը Մալթայի եւ Սինգապուրի հետ տնտեսական հարաբերություններում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 20-ին, Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, իմաստով մոտ երկու համաձայնագրերի քննարկման ընթացքում, ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նա կառավարության անունից խնդրեց որքան հնարավոր է արագ վավերացնել նշված համաձայնագրերը։

Հանձնաժողովի անդամներին ներկայացնելով վավերացման կարեւորությունը՝ փոխնախարարը նշեց, որ դրա շնորհիվ Հայաստանի կառավարությունը ինչպես երկու երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալի, այնպես էլ ներդրումների ավելացման հույս ունի։

«Համաձայնագրերի ուժի մեջ մտնելը կարեւոր ավանդ կդառնա ինչպես ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացման, այնպես էլ ընդհանուր առմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավման գործում։ Արժե նաեւ ավելացնել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն դրական եզրակացություն է տվել նշված համաձայնագրերի վերաբերյալ»,- նշեց Պողոսյանը։

Քննարկումների արդյունքներով խորհրդարանական մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկու նախաձեռնություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Մալուխներ, կահույք, թղթյա պարագաներ արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են 17 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Ամենաշատ