News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ չի կարդացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտահայտությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հինգ» մշտական ​​անդամների մասին թուրքերենով, բայց մտադիր է դա անպայման անել, քանի որ նրբությունները շատ կարեւոր են թարգմանության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Դեռ չեմ հասցրել: Մեղավոր եմ. ներողություն եմ խնդրում»,- լրագրողներին խոստովանել է Կրեմլի ներկայացուցիչը: Մեկ օր առաջ նա խոստացավ ծանոթանալ Էրդողանի հայտարարության բնօրինակին: «Բայց ես կանեմ դա, ճիշտն ասած, ինձ էլ է հետաքրքրում է»,- վստահեցրեց Պեսկովը, ով տիրապետում է թուրքերենին եւ երկար տարիներ աշխատել է Թուրքիայում:

«Նրբությունները շատ կարեւոր են, քանի որ ռուսերենում, «մի բուռ երկիր» արտահայտությունը մի փոքր նվաստացուցիչ հասկացություն է, որը դիվանագիտության տեսանկյունից, իհարկե, հազիվ թե կիրառելի լինի այն տերությունների համար, որոնք իրենց վրա էին վերցրել ամբողջ բեռը եւ այդքան բան զոհաբերեցին՝ աշխարհը ֆաշիզմից ազատելու համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով Անգոլայի խորհրդարանում այդ երկիր կատարած այցի ժամանակ, ասել էր, որ մարդկության ճակատագիրը չպետք է թողնել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթած «մի բուռ» երկրների ողորմածությանը: Խոսելով գլոբալ համակարգում առկա անհավասարությունների մասին՝ նա շեշտել է, որ «աշխարհը հինգից ավելին է», այսինքն՝ այն հինգ երկրները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներ են, որոնք համալրել են դրա կազմը որպես պատերազմի հաղթողներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ