News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ Ռազմաօդային ուժերի հետախուզական եւ մարտավարական ավիացիայի թռիչքների թիվը Ռուսաստանի սահմաններին անցած տարվա համեմատ ավելացել է գրեթե մեկ երրորդով, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

«Երեսուն տոկոսով ավելացել է ՆԱՏՕ Ռազմաօդային ուժերի հետախուզական եւ մարտավարական ավիացիայի թռիչքների քանակը Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջաններում»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի եւ Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայում։

Նրա խոսքով՝ «պահպանվում է օպերատիվ եւ մարտական պատրաստության բարձր ինտենսիվությունը ՆԱՏՕ հովանու ներքո»։ «Ամեն տարի Միութենական պետության արեւմտյան սահմանի մոտ տեղի են ունենում ավելի քան 30 զորավարժություններ, որոնց սցենարը հիմնվում է Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության վրա։ Ավելի հաճախ են դրանցում ընդգրկվում այն երկրները, որոնք դաշինքում չեն՝ Վրաստանը, Ուկրաինան, Շվեդիան եւ Ֆինլանդիան։ Զորավարժությունների համար ավելի ակտիվ են սկսել օգտագործել Բալթիայի երկրների, Լեհաստանի տարածքները, Բալթիկ ծովի ջրավազանը»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Հյուսիսատլանտյան դաշինքը ամրացնում է իր ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի եւ Բելառուսի Միութենական պետության սահմանին անմիջապես մոտ տարածքում, ռազմաքաղաքական իրադրությունը բարդ է, ասել է Շոյգուն։ «Այսպես, Լեհաստան եւ մերձբալթյան պետություններ են նետվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի զրահատանկային բրիգադ եւ չորս բազմազգ գումարտակային տակտիկական խմբեր։ Կազմավորվել են դաշինքի կոալիցիոն դիվիզիաների շտաբներ Ռումինիայում, Լեհաստանում եւ Լատվիայում։ Ավելանում է նավահանգստային եւ օդանավակայանային ենթակառուցվածքների տարողունակությունը»,- ասել է Շոյգուն։

Նրա գնահատմամբ՝ «ՆԱՏՕ նախնական գործարկման ուժերի թվաքանակը ավելացել է գրեթե կրկնակի՝ 25-ից 40 հազար զինծառայող»։ «Ռումինիայում եւ Լեհաստանում Վաշինգտոնը տեղակայում է «Իջիս Էշոր» հակահրթիռային համալիրներ։ Ընդ որում՝ դրանց համազարկային սարքերի ունիվերսալությունը թույլ է տալիս այլ հակահրթիռային միջոցների կողքին, կիրառել «Թոմահավք» թեւավոր հրթիռներ եւ հեռահար հարվածային միջոցներ, որոնք մշակում է Պենտագոնը»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Շոյգուն նշել է, որ ամերիկյան զինվորականները սկսել են տակտիկական միջուկային զենքի արդիականացման եւ եվրոպական երկրներում դրա պահման ակտիվ աշխատանքը։ Նրա խոսքով՝ «հատուկ մտահոգություն է առաջացնում դաշինքի ոչ միջուկային անդամ պետությունների օդաչուների ներգրավումը զորավարժություններին՝ տակտիկական միջուկային զենքի կիրառման հարցերը մշակելիս»։ «Դրանում Միջուկային զենքի չտարածման պայմանագրի ուղղակի խախտում ենք տեսնում»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

«Բացի ռազմական բնույթի սպառնալիքներից՝ շարունակում ենք բախվել մեր երկրների քաղաքական եւ տնտեսական ճնշման  այսպես կոչված հավաքական Արեւմուտքի կողմից։ Ստեղծված պայմաններում հարկադրված ենք պատասխան բնույթի միջոցներ կիրառել»,- ասել է Շոյգուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ այդ միջոցներից մեկը Միութենական պետության նոր Ռազմական դոկտրինն է։ «Պատրաստվել է Միութենական պետության նոր Ռազմական դոկտրինը, որը նախատեսվում է հաստատել առաջիկայում Միութենական պետության Բարձրագույն պետական խորհրդի հերթական նիստում»,- ասել է Շոյգուն։

Երկու երկրների ռազմական գերատեսչությունները, նշել է նա, անցել են երկկողմ ռազմական համագործակցության պլանավորման՝ ռազմավարական գործընկերության ծրագրի հիման վրա, որը մշակվել է հնգամյա ժամկետի համար։ Ընդլայնվում են  զորքերի եւ կառավարման մարմինների պատրաստման մասշտաբները, ավելացրել է Շոյգուն։

«Սեպտեմբերին  անցկացրել ենք «Արեւմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժությունը։ Մշակում ենք գործողությունները ՀԱՊԿ շրջանակում։ Ներկայում Տաջիկստանում անցկացվում է «Փոխգործակցություն-2021» զորավարժությունը Կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ։ Սեպտեմբերին բելառուս զինծառայողներն առաջին անգամ մասնակցեցին ՇՀԿ անդամ պետությունների «Խաղաղ առաքելություն-2021» հակաահաբեկչական զորավարժությանը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նա ընդգծել է, որ  ՌԴ եւ Բելառուսի ռազմական գերատեսչությունների փոխգործակցության ձեռք բերված մակարդակը թույլ է տալիս «ժամանակին ադապտացնել խնդիրներն աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին անվտանգության ոլորտում եւ արդյունավետ լուծել դրանք»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ