News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հետ համատեղ արդեն երկրորդ անգամ կազմակերպում է «Մեծահասակները և երեխաները թվային աշխարհում» խորագրով դասընթաց հանրակրթական դպրոցների ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսել է ուսուցչի կարևոր և անփոխարինելի դերի մասին երեխաների կյանքում, նշել է, որ դպրոցը պետք է լինի երեխայի համար այն ապահով վայրը, որտեղ նա կսովորի նաև, թե ինչպես ճիշտ օգտվել համացանցից և ում դիմել խնդիրների բախվելու դեպքում: Խոսվել է նաև երեխաներին թվային միջավայրում սպառնացող վտանգներից պաշտպանելու ծնողների կարևոր դերի և իրազեկման անհրաժեշտության մասին:

«Դուք եք արժեքներ սերմանում Հայրենի երկրի, ընտանիքի և միմյանց հանդեպ, սովորեցնում եք ապրել ու հաղթանակել: Երկիրը շեն պահող, պետականությունն ամուր պահող քաղաքացին ձևավորվում է հենց դպրոցից։ Հետևաբար, Ձեր դերը շատ մեծ է երեխաների դաստիարակության գործում, այդ թվում՝ համացանցից անվտանգ օգտվելու»,- ասել է Արման Թաթոյանը։

Երեխաների իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում արդիական խնդիր է, որի մասին են վկայում նաև այդ կապակցությամբ պարբերաբար Պաշտպանի աշխատակազմ ստացվող ահազանգերը ծնողների և ուսուցիչների կողմից: Վերջին շրջանում համացանցում լայն տարածվում են երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր խաղեր, որոնք մեծ սպառնալիք են հատկապես դեռահասության տարիքում գտնվող երեխաների, նրանց կյանքի և առողջ զարգացման համար:

Նշվածը պահանջում է ինչպես երեխաների ծնողների, այնպես էլ ուսուցիչների կողմից առավել մեծ ուշադրության և զգոնության ցուցաբերում, այնպես էլ հստակ կանխարգելիչ միջոցների ձեռնարկում պետական իրավասու մարմինների կողմից, այդ թվում՝ ուղղված երեխաների համար թվային միջավայրում անվտանգության ապահովման մեխանիզմների կատարելագործմանը:

Ռուսաստանի Դաշնությունից ժամանած «Կասպերսկի» ընկերության մասնագետ Անդրեյ Սիդենկոն պրակտիկ դասընթացի միջոցով ուսուցիչներին ներկայացրել է, թե ինչ վտանգներ կան համացանցում երեխաների համար և ինչպես կարելի է դրանք կանխարգելել:

Նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ, քանի որ նորարարական տեխնոլոգիաներն ունեն մեծ ազդեցություն երեխաների կյանքի վրա, և մենք պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը համացանցում առկա վտանգներից նրանց պաշտպանելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ