News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միությունում ընդհանուր աշխատաշուկան, որը տուժել է պանդեմիայի հետեւանքով, աստիճանաբար վերականգնվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան, փոխանցում է «Բելթա»-ն։

«Ներկայումս կարելի է խոսել ԵՏՄ աշխատաշուկայի աստիճանական վերականգնման մասին։ Այս տարվա առաջին կիսամյակում ԵՏՄ երկրներից աշխատողների թիվը կազմել է 738 000 մարդ, այդ թվում՝ 385 000 մարդ Ղրղզստանից, 202 000՝ հայաստանից, 81 000՝ Բելառուսից եւ 70 000՝ Ղազախստանից։ Առաջին կիսամյակում մինչպանդեմիայի մակարդակը գերազանցել է 40 տոկոսը, այն 2019-ին կազմում էր 444 000 մարդ»,-ասել է նա։

ԵՏՀ ներկայացուցիչը հիշեցրել է, որ արտասահմանցիները, որոնք գտնվում են ՌԴ տարածքում ապօրինի, հնարավորություն ունեն վերադառնալ իրավական դաշտ․ սկզբում նրանց գտնվելու ժամկետը հաստատվեց մինչեւ հունիսի 15-ը, ապա երկարաձգվեց մինչեւ սեպտեմբերի 30։

«Այդպիսով, քաղաքացիները փաստացի հնարավորություն են ստացել օրինականացնել իրենց գտնվելը, ապա աշխատել»,-նշել է նա։

«Հանձնաժողովն իր հերթին դրական է գնահատում այն փաստը, որ չնայած սանիտարահամաճարակաբանական սահմանափակումներին՝ միասնական աշխատաշուկան շարունակում է գործել»,-հավելել է նա։

Նա հավելել է, որ ԵՏԲԽ նիստ կկայանա հոկտեմբերի 14-ին օնլայն ռեժիմով։

Նրա խոսքով՝ օրակարգում 10 հարց է։

«Հիշեցնեմ, որ ԵՏՄ էներգակիրների ընդհանուր շուկաները պետք է աշխատեն մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը։ ԵՏԲԽ անդամները կքննարկեն նաեւ ԵՏՄ կլիմայական օրակարգի հարցեր։ Ծրագրվում է քննարկել նաեւ զգայուն ապրանքների ցանկում փոփոխությունները, որոնք նկատմամբ մաքսատուրքի դրույքաչափի փոփոխության մասին որոշումը կիրառվում է ԵՏՀ խորհրդի կողմից։ Ծրագրվում է կադրային հարցերի քննարկում»,-ընդգծել է Իյա Մալկինան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ