News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ժողովրդավարությունը եւ միջազգային կարգը չափել է կիլոմետրերով: Այս մասին նա խոսել է չորեքշաբթի Վիլնյուսում Լիտվայի ազգային անվտանգությանը նվիրված համաժողովին իր ելույթի ժամանակ, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի կենտրոնը:

Նաուսեդան արեւմտյան քաղաքակրթությունն ընդհանուր արժեքներով միավորված ամբողջություն է անվանել եւ կոչ է արել չկորցնել ո՛չ «ժողովրդավարության տասը կիլոմետրը», ո՛չ «միջազգային կանոնների վրա հիմնված 100 կիլոմետր կարգուկանոնը»:

«Ոչ ոք չպետք է կասկածի, որ մենք կպաշտպանենք մեր արժեքները: Մենք կպաշտպանենք արեւմտյան քաղաքակրթության յուրաքանչյուր սանտիմետրն առկա բոլոր միջոցներով»,- ընդգծել է Լիտվայի առաջնորդը:

Նա նաեւ մատնանշել է, որ պատմությունը եւ դրա մարտահրավերներն ապացուցել են Լիտվայի եւ Լեհաստանի միության կարեւորությունը: Ընդ որում, Նաուսեդան ուշադրություն է հրավիրել այս համագործակցության կարեւորության վրա՝ ներկայիս ռազմական եւ հիբրիդային սպառնալիքների պայմաններում:

«Զուր չէ, որ որոշ աշխարհաքաղաքական մտածողներ Լիտվայի եւ Լեհաստանի միությունը Ռուսաստանի ամենամեծ գլխացավերից մեկն են համարում՝ այն հիմնական խնդիրներից մեկը, որը կարող է լուծվել մեր ժողովուրդների միջեւ տարաձայնություններ սերմանելով: Բայց նրանց դա չի հաջողվի: Մենք կաջակցենք, այլ ոչ թե կկռվենք միմյանց հետ»,- եզրափակել է նախագահը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ