News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանցի ուսանողներին պարտավորեցրել են իրենց հետ ունենալ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գրքերը, հաղորդում է «Ռադիո Ազատլիկ»-ը։

Ուսանողներից մեկի խոսքով՝ բուհի ադմինիստրացիան պարտավորեցրել է իրենց անպայման իրենց հետ ունենալ Բերդիմուհամեդովի 60 գրքերից մեկը։

Համապատասխան գրականության բացակայության դեպքում սպառնում են հեռացնել բուհից։ Այլ ուսանողներ պատմում են, որ իրենց ստիպել են գումար հավաքել «ուսումնական հաստատության կարիքների համար»։

Ուսանողը նշել է, որ նրանք, ովքեր հրաժարվում են գումար տալ, մեղադրվում են «Արկադաղի քաղաքականությանը» (նախագահ Բերդիմուհամեդովի) չաջակցելու մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ