News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է մեկնել Հյուսիսային Իռլանդիա եւ «դժկամությամբ ընդունել է հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում հանգստանալու բժշկական խորհուրդները»: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով Բուքինհեմյան պալատին:

«Նորին գերազանցությունը լավ տրամադրություն ունի, բայց հիասթափված է, որ չի կարողանա այցելել Հյուսիսային Իռլանդիա, որտեղ այսօր եւ վաղը (հոկտեմբերի 20-21) մի շարք միջոցառումներ պետք է անցկացներ»,- ասել է թագավորական պալատի ներկայացուցիչը:

Նշվում է, որ այս որոշումը կապ չունի կորոնավիրուսի հետ:

Թերթի տվյալներով՝ թագուհին վերջին շաբաթների ընթացքում հագեցած կատարողական գրաֆիկ է ունեցել: Նա մասնակցել է Ուելսի խորհրդարանի բացմանը, ներկա է գտնվել Վինձորի ամրոցում կայացած Գլոբալ ներդրումային համաժողովի պատվիրակների ընդունելությանը: Միապետը նախատեսում է նաեւ հաջորդ ամիս Գլազգոյում մասնակցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին:

Անցյալ շաբաթվա սկզբին Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հանրության առջեւ հայտնվել է ձեռնափայտով՝ մասնակցելով Վեսթմինսթերյան աբբայությունում մատուցվող ծառայությանը: Թագուհին իր դստեր՝ արքայադուստր Աննի ուղեկցությամբ, ներկա է եղել Բրիտանական թագավորական լեգեոնի հարյուրամյակին նվիրված ծառայությանը: Մինչ այդ միապետին ձեռնափայտով տեսել էին միայն 2003 եւ 2004 թվականներին՝ ծնկի վիրահատությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ