News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դադիվանքում ուխտագնացությունները վերականգնելու համար եռակողմ բանակցություններն ընթանում են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Արդյունքների մասին դեռ ոչինչ ասել չենք կարող։ Մենք հույս ունենք, որ դրական կլինի արդյունքը, և բանակցությունների արդյունքում ճանապարհն ուխտավորների համար բաց կլինի։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածում մենք արդյունքներ կստանանք»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից ադրբեջանական կողմն արգելել է ուխտավորների մուտքը Դադիվանք։ 

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միջնորդությամբ եւ մասնակցությամբ տեղի ունեցավ Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպումը.1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ելույթ ունենալով եռակողմ հանդիպմանը, հանգամանորեն անդրադարձել էր Արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանն ու դրա հիմքում ընկած հռետորաբանությանը, Արցախյան 44-օրյա պատերազմին, հայ գերիներին ազատ չարձակելու, նրանց որոշ դեպքում խոշտանգելու եւ տանջամահ անելու դեպքերին եւ մի շարք խնդիրների:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ