News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջորջ Ա. Սաիդ-Զամիթին (նստավայրը՝ Վալետա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպանը նշել է, որ կփորձի առավելագույնս նպաստել երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացմանը եւ ամրապնդմանը:

Զրուցակիցները քննարկել են հայ-մալթական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական, տնտեսական, գիտական եւ կրթական ոլորտներում համագործակցային օրակարգ ձեւավորելու հեռանկարները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ