News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աուդիոձայնագրությունը, որն արվել է Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի մահից մի քանի ժամ առաջ, առաջին անգամ հրապարակվել է գնդապետի սպանության տասներորդ տարելիցին: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է արաբական Al-Hadath հեռուստաալիքը: Ինչպես ասվում է, դա արվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Սիրտում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վատ որակով ձայնագրության մեջ Քադաֆիին վերագրվող ձայնը խոսում է իր երկրում կատարվածի եւ հայրենի քաղաքի շրջափակման բեկման նախապատրաստման մասին: Նա պատրաստ է «մեռնել արաբականության, իսլամի, սկզբունքների, արժեքների, արդարության համար այս ճակատամարտում՝ ագրեսիայի ու ճնշումների պայմաններում»։ Մուամմար Քադաֆին ձայնագրության մեջ նշում է, որ 40 երկրներ ագրեսիա են իրականացրել Լիբիայի դեմ՝ 40 տարվա արյունալի պայքարի լույսի ներքո՝ հանուն ճշմարտության, արդարության եւ արժանապատվության։ Նրա խոսքով, «Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի անկումը, որն ավարտվեց ՆԱՏՕ-ի ուժերի եւ իսլամիստ ահաբեկչական խմբավորումների ձեռքով, դավաճանության պատճառով էր»:

Նա նաեւ դիմում է իր կնոջը՝ Սաֆիային եւ դստերը՝ Այշային, մաղթելով նրանց ուրախություն եւ երջանկություն, եւ նշում է, որ ինքը «համարձակորեն եւ հավատով գնում է մահվան եւ հպարտանում իր երկրով՝ ամբողջ աշխարհի առաջ»:

Մուամմար Քադաֆին սպանվել է 2011 թվականի հոկտեմբերի 20-ին՝ իր հայրենի Սիրտ քաղաքի համար վերջին մարտում: Գնդապետը եղել է իրեն հավատարիմ մի խումբ մարդկանց հետ, շրջապատված եւ գերեվարված ապստամբների կողմից, ովքեր դաժանաբար հաշվեհարդար են տեսել նրանց հետ, մի քանի ժամ տանջել եւ ծաղրել են նրան, այնուհետեւ մարմինը հանրային ցուցադրության դրել Միսուրատայի առեւտրի կենտրոնում:

Հոկտեմբերի 25-ին նրան՝ իր որդի Մուաթասիմի եւ պաշտպանության նախարար Աբու Բաքր Յունիսի հետ, թաղել են Լիբիական անապատի գաղտնի վայրում: Թաղման ժամանակ, ըստ որոշ աղբյուրների, ներկա է եղել ընդամենը ութ մարդ: Մի քանի տարի անց լրատվամիջոցներում տեղեկատվություն սկսեց հայտնվել, որ նրանք թաղված են Միսուրատայի հարավային ծայրամասում:

Դեռեւս 10 տարի առաջ Սիրտի ներկայացուցիչները դիմել էին միսուրատացիներին՝ Լիբիայի առաջնորդի մարմինը իրենց հանձնելու խնդրանքով, բայց հետո կողմերին չէր հաջողվել պայմանավորվել, քանի որ դրա դիմաց պահանջել էին հանձնել ռեժիմի մի քանի սպանված հակառակորդների մարմինները: Այս տարվա սեպտեմբերին տեղեկատվություն էր հայտնվել, որ Միսուրատայի ներկայացուցիչներին եւ ալ-քադաֆ ու ալ-մուջաբար ցեղերի երեցներին հաջողվել է համաձայնության գալ, եւ Լիբիայի նախկին առաջնորդի ու եւս երկուսի աճյունները կփոխանցվեն իրենց ցեղերին՝ վերահուղարկավորման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ