News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի հաղթանակ տանելը, ինչը նշանակում է, որ Մարությանը կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի վերջին օրը:

Ինքը` Մարությանը, իր շրջապատում հույս է հայտնել, որ Երեւանի թեման այս ընտրություններով վերջնականապես փակվեց: Նշենք, որ իշխանության ներսում այնպիսի նեգատիվ վերաբերմունք կար Մարությանի նկատմամբ, որ քննարկում էին վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ անելու եւ, ասենք, Փարաքարը Երեւանին միացնելու միջոցով նոր ընտրություններ անցկացնելու հարցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կկանչի ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին
Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն առայժմ...
«Ժողովուրդ». Ինչու մինչ օրս Վահագն Խաչատուրյանը չի նշանակում դատավոր Մնացական Մարտիրոսյանին. այլոք նշանակվել են
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ վերջին օրերին ՀՀ նախագահը մի շարք դատավորներ է նշանակել, ավելին...
«Հրապարակ». Վահե Հակոբյանը հեռանում է՝ հետը տանելով բոլորի՞ն
Վահե Հակոբյանը որոշել է այնպես անել, որ իր կուսակցությունից «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված...
«Ժողովուրդ». Իշխանության սրտի օլիգարխներից ևս մեկը բացահայտվեց. ում էր այցելել Աննա Հակոբյանը
Մեր հարցին, թե Աննա Հակոբյանն ինչ կապ ունի ֆուտբոլի հետ կամ ինչքանով է շահագրգիռ անձ, որ հրավիրել են...
«Հրապարակ». Նախկին ԲՀԿ-ական պատգամավորը վաճառել է գազալցակայանը Ճվճվ Արոյի որդիներին
Ոմանք ենթադրում էին, որ ժառանգներն արագ քամուն կտան պապի թողած հարստությունը, բայց, փաստորեն, փորձում...
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վայր է դնում մանդատը
Շուրջ մեկ ու կես տարվա խորհրդարանական աշխատանքով փորձել եմ մասնագիտական ունակություններս ու աշխատանքային կարողություններս...
Ամենաշատ