News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գորիսի ավագանու ընտրություններում «Առուշ Առուշանյան» դաշինքի՝ առավել քան համոզիչ հաղթանակից հետո իշխանությունները զբաղված են «մանդրաժից» դուրս գալու ելքեր որոնելով: Բացի իրենց պարտությունը «պատվով» գնահատելուց, անցած երկու օրերին իշխանությունները այլ մեթոդներ էլ փորձեցին կիրառել: Դրանցից մեկն այն էր, որ փորձեցին տեղեկատվական հարթակներով տարածել, թե իբր իրենք էլ շատ ուրախ են, որ Առուշ Առուշանյանը հաղթել է, թե իբր իրենք այդպես էլ ցանկանում էին: Նպատակը պարզ է՝ ցույց տալ, թե նման արդյունք չէր լինի, եթե իրենք այդպես չցանկանային: Նույն այդ տրամաբանությամբ էլ դաշտ է նետվում թեզը, թե Փաշինյանն անձամբ չի խառնվել Գորիսի ընտրություններին:

Իրականում այս ամենը խայտառակ պարտությունը «նրբացնելու» մեթոդ է, իսկ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել Գորիսում հաղթելու համար: Տևական ժամանակ Առուշ Առուշանյանին անազատության մեջ պահելը հենց Փաշինյանի ցանկությամբ ու հրահանգով է: Դրանից բացի, ընտրությունների օրը հենց նրա հրահանգով են Գորիս տարվել իրավապահ մեծաքանակ ուժեր և որոշ «գրպանային իրավապաշտպաններ»:

«Փաստի» ունեցած տեղեկություններով, ծրագիրն այսպիսին է եղել. ՔՊ-ի օգտին վարչական ողջ ռեսուրսի կիրառմանը զուգահեռ՝ նաև նշյալ «իրավապաշտպանների» «ահազանգերի» արդյունքում իրականացնել Առուշանյանի մեծաթիվ կողմնակիցների ձերբակալություններ, որպեսզի մյուսները վախենան ու ակտիվություն չցուցաբերեն, չգնան ընտրությունների:

Սակայն մի շարք պատճառներով, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ների ուշադրությունը Գորիսի ընտրությունների նկատմամբ մեծ էր, և այստեղ բավականաչափ լրագրողներ էին աշխատում, ծրագրվածի մեծ մասը չաշխատեց: Ի դեպ, Գորիսում կարծիք կա, որ եթե այդչափ վարչական ռեսուրս չկիրառվեր, Առուշանյանի քվեներն ավելի շատ կլինեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ