News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը եւ դեկտեմբերյան ընտրություններին կենաց-մահու կռիվ են տալու։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն եւ վերանայեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։

Նոյեմբերի ընտրությունների պահն արդեն բաց են թողել` առաջադրումներն ավարտվել են, սակայն այսօրվանից սկսվելու են դեկտեմբերի 5-ի ընտրությունների առաջադրումները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ընդամենը երեք խոշոր համայնքներում են ընտրություններ նշանակված՝ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում եւ Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջեւանում, որտեղ, հիշեցնենք, մոտ 2 տարի է՝ քաղաքապետի ԺՊ է պաշտոնավարում։

Իսկ դեկտեմբերին ընտրությունների բում է սպասվում, ինչը պայմանավորված է իշխանությունների քաղաքական որոշմամբ, այն է՝ համայնքների մասսայական խոշորացման գործընթացով, ինչը նշանակում է վերադարձ նախկին Սովետական Միության շրջանային կառավարման սկզբունքին։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ ողջ ուժերը կենտրոնացրել են Կապանում, որտեղ ՔՊ թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի սանիկն է` նկարիչ Դավիթ Դանիելյանը, ում զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը ԿԳՄՍ նախարարի, ապա ՊՎԾ պետի օգնականն է, իսկ հունիսի 20-ից` ՔՊ պատգամավոր:

Եվ հիմա ՔՊ մեծամասնությունը վստահ է, որ, Գորիսի պես, Կապանում էլ են պարտվելու, քանի որ Դանիելյանի մրցակիցը կապանցիների սիրելի Գեւորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինքի» ցուցակով։ Ստեփանավանում ՔՊ-ի հույսը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որն այդ պաշտոնին նշանակվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո։

Իշխող թիմում հույս ունեն, որ մեկ տարում նա ոտքն այնքան է պնդացրել, որ վարչական լծակների շնորհիվ կընտրվի։ Այստեղ երեք ուժ է մրցակցելու․ ԲՀԿ-ն ներկայանում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանի առաջնորդությամբ։ Մասնակցում է նաեւ ՀԱԿ-ը։

ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը եւ մյուսներն արդեն մի քանի շաբաթ է՝ հայրենի Ստեփանավանում ակտիվ նախընտրական քարոզարշավ են իրականացնում, իսկ վերջին օրերին, մեզ ասացին, աշխատում են շուրջօրյա գրաֆիկով, որպեսզի Ստեփանավանը ձեռքից բաց չթողնեն։

Ինչ վերաբերում է Իջեւանին` այստեղ կմրցեն ՔՊ-ն եւ Դաշնակցությունը, համայնքապետի ԺՊ Արթուր Ճաղարյանը, որը մարզպետ Ղալումյանի ընկերն է, ՀՅԴ-ի թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է։ 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանն է հատկացրել 25 մլն 249 հազար դրամ։ Որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում։

Եթե նոյեմբերյան ընտրությունների առաջադրումներն այլեւս անշրջելի են, եւ այդ փուլն ավարտվել է, ապա դեկտեմբերին տասնյակ համայնքներում սպասվող ընտրություններին իշխանությունը դեռ ծանրութեթեւ անելու ժամանակ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ