News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ոստիկանապետի ուշադրությունն է հրավիրում Mediahub-ի կողմից հրապարակած տեսանյութում ոստիկանների մասնակցությամբ կատարվող գործողություններին։

«ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի ուշադրությունն եմ հրավիրում այս միջադեպի վրա:
Ոստիկանական գիշերային կոշտ  գործողությունները որքանո՞վ են իրավաչափ: Քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը խիստ դատապարտելի է. գուցե վաղն էլ այս գործով ծառայողական քննություն նշանակեք:

Բայց նկատելի է, որ դեպքերի կրկնության և շարունակականության վրա քննությունները դրականորեն չեն ազդում»,- գրել է հանձնաժողովի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ