News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Իտալական Alitalia ավիաընկերության բորտուղեկցորդուհիները ֆլեշմոբ են անցկացրել՝ բողոքելով դրա լուծարման դեմ, հաղորդում է Il Messaggero-ն:

Ակցիան տեղի է ունեցել Հռոմի կենտրոնում՝ Կապիտոլիումի բլրի հրապարակում: Alitalia- ի աշխատակիցները կանգնել են մի քանի շարքով եւ հանել են իրենց համազգեստը՝ գիշերանոցներով մնալով: Ֆլեշմոբի մասնակիցները բողոքում են այն պայմանների դեմ, որոնցում հայտնվել են իրենց գործընկերներն Alitalia-ի լուծարումից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մադրիդի Պրադո թանգարանի վեց հոգուց բաղկացած խումբն ակցիա է կազմակերպել Դիեգո Վելասկեսի «Մենինաները» կտավի մոտ: Նրանք սպառնում են ինքնասպան լինել, եթե վարչապետ Պեդրո Սանչեսը չկատարի նրանց պահանջները:

Ցուցարարներն աջակցում են «թունավոր յուղի սինդրոմից» տուժածներին: Այս տերմինը հիվանդության բռնկում է նշանակում, որը տեղի է ունեցել 1981 թվականին՝ ռափի յուղով իսպանացիների զանգվածային թունավորման պատճառով: Ըստ ակտիվիստների՝ այդ ժամանակ մոտ 4 հազար մարդ կարող էր մահանալ: Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել էին հիվանդանոցներում:

Ըստ աղբյուրի, Պրադոյի թանգարանում ոստիկաններ են աշխատում: Այս լուրի հրապարակման պահին ակտիվիստներից մեկը բերման է ենթարկվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ