News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անօրինական միգրացիայի դեմ պայքարը համակարգված մոտեցում եւ ընդհանուր պատասխանատվություն է պահանջում, այդ թվում՝ Արեւմտյան կիսագնդից դուրս գտնվող երկրներից: Այս մասին, խոսելով Ամերիկայում միգրացիոն ճգնաժամի մասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կանգնած ենք աննախադեպ մարտահրավերի առջեւ: Աննախադեպ, քանի որ մենք ունենք մարդիկ, ովքեր շարժվում են մեր կիսագնդի տարբեր հատվածներից: Իրավիճակը շատ առումներով սրվում է տնտեսական ճգնաժամով, որը մեծապես կապված է կորոնավիրուսի հետ։ Մեզ համակարգված տարածաշրջանային մոտեցում է պետք`ընդհանուր պատասխանատվությամբ: Մեր երկրներից ոչ մեկը չի կարող միայնակ լուծել այս խնդիրը»,- ասել է նա Բոգոտայում Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ համատեղ ասուլիսին, որը հեռարձակվել է Պետդեպարտամենտի կայքում:

Ըստ Բլինքենի՝ տարածաշրջանի երկրները նույնպես պետք է կարողանան «ավելի արդյունավետ կերպով լուծել անօրինական միգրացիայի հիմնական պատճառները»: «Ինչն է ստիպում մարդկանց թողնել ամեն ինչ եւ գնալ աներեւակայելի ռիսկային ճանապարհորդության մեր մայրցամաքում: Ամենակարեւոր պատճառներից մեկը տնտեսական հնարավորություններն են: Մենք պետք է աշխատենք բռնության, կոռուպցիայի, վատ կառավարման դեմ պայքարի ուղղությամբ. մենք [ԱՄՆ] հավատարիմ ենք դրան: Բացի այդ, կարծում եմ, որ մենք պետք է բարելավենք մեր աշխատանքը՝ օգնելու համար այն երկրներին, որոնք կրում են բեռի մեծ մասը ՝ մեծահոգաբար հյուրընկալելով կիսագնդի այլ երկրների մարդկանց: Միացյալ Նահանգներն արդեն շատ բան են անում, բայց կարծում եմ, որ դա պետք է լինի ընդհանուր պատասխանատվություն նույնիսկ մեր կիսագնդից դուրս, ինչպես տեսնում ենք աշխարհի այլ մասերում, երբ միգրանտների կամ փախստականների հետ կապված լուրջ ճգնաժամ է առաջանում»,- հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ