News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձ Դ. Ա.-ին դատարան տեղափոխելուց առաջ ենթարկել են անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս հագուստի աստառի մեջ  նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 10 հոգեմետ և 30 անհայտ ծագման դեղահաբեր, իսկ բերանից՝ սափրիչի սայրեր:

ԱՆ քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, նույն հիմնարկի պահակետերից մեկի ծառայողն ահազանգել է, որ լսել է նետվող առարկաների վայր ընկնելուն նմանվող ձայներ: Ահազանգից անմիջապես հետո քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել տարածքը և հայտնաբերել ալկոհոլին բնորոշ հեղուկով ներնետված 3 պլաստմասե շիշ և փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 81,6 գրամ քաշով, առանձնացված 11 զանգված, գործարանային արտադրության 7 դանակ, 3 բջջային հեռախոս, 2 տուփ խաղաքարտ:

Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ