News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 21-ի նիստում հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ որոշ ժամանակ առաջ իրենց նախարարությունը նախաձեռնել է լիցենզավորվող գործունեության տեսակների ուսումնասիրություն, որպեսզի օտարեռրկրյա ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տնտեսության գործունեությանը ավելի հասանելի ու մատչելի լինի. «Այդ ուսումնասիրության արդյունքում մենք առանձնացրեցինք 13 գործունեության տեսակ, որոնց նկատմամբ կարող ենք թույլ տալ ավելի հեշտ լիցենզավորվելու պայմաններ առաջարկել օտարերկրյա ընկերություններին: Այսպիսով մենք ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Միացյալ Թագավորության, Իրանի, Վրաստանի, ԱՄԷ-իիրավաբանական անձանց համար հեշտացնում ենք լիցենզավորվելու հնարավորությունը հետեւյալ գործունեություններում՝ մասնավոր պահնորդական գործունեություն, ինկասացիոն ծառայությունների մատուցում, փոստային կապ, միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման գործունեություն, երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպում, ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումենրի իրականացում, անհատ ձեռնարկատերի կամ կազմակերպությունների կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրումների կազմակերպում եւ  քաղաքաշինության կոմիտեի կողմից լիցենզավորվող հետեւյալ գործունեության տեսակները՝ քաղաքաշինական փաստաղթղթերի ինժեներական բաժինների մշակում, քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն, շինարարության իրականացում, շինարարության որակի տեխնիկական հսկողություն,  ինժեներական հետազննում եւ շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

Այսպիսով մենք էապես բարելավում ենք գործարար միջավայրը եւ թույլ ենք տալիս, որպեսզի օտարերկրյա ընկերություններն ավելի հեշտ մասնակցեն ՀՀ-ում տնտեսական գործունեությանը»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի համար կարող են դիմել նաև մանկատան 18 տարին լրացած սաները
Այսուհետ բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև…
Իրատեսական է արդյո՞ք 2022 թվականի 7 տոկոսանոց աճը
ԱԺ-ում քննվող բյուջեի նախագծի համաձայն՝ այս տարին փակելու ենք 6,5 տոկոսանոց աճով...
Մարությանը լավ նորություն է հայտնել. 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսները մի քանի օրից կտեսնենք փողոցներում (վիդեո)
Սիրելի երևանցիներ, ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն մի քանի օրից...
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ-ում ձեռք է բերել զգալի փոքրամասնային մասնաբաժին
ՍԻՍ Նատուրալի գործադիր տնօրեն Արմեն Հակոբյանն իր հերթին նշել է. «Մեր ընկերությունը երկար տարիներ զարգացել է բնականոն, և այժմ ժամանակն է...
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...