News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին բենզինի երկար հերթեր են գոյացել Կիպրոսի թուրքական հյուսիսում՝ վառելիքի պակասի եւ երկու ավտոլցակայանային ցանցի փակման պատճառով՝ կապված այն բանի հետ, որ մանրածախ գների սահմանված կարգը ընկերությունների համար անշահավետ է դարձել, տեղեկացրել է Yenidüzen թերթը։

Հավաստիացվում է, որ վերջին երեք օրերին կղզու թուրքական մասում առաջ է եկել 95 օկտանային թվով բենզինի պակաս։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ավտոլցակայանային երկու ցանց՝ K-Pet եւ AlPet, հայտարարել էին վառելիքի նոր խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հոկտեմբերի 20-ից սկսած։ Նրանք հասկացրել էին, որ վնասներ են կրում եւ որ ավտոլցակայանային ցանցերը կփակվեն անմիջապես, հենց որ ունեցած բենզինի պաշարները սպառվեն։

Ավտոլցակայանների թուրք-կիպրոսյան ասոցիացիայի նախագահ Լեւենթ Ջաղդալն ասել է, որ վառելիքի գնման գնի վերջին բարձրացումը հանգեցրել է թուրքական լիրայի արժեզրկման եւ որ այդ պայմաններում բենզին մատակարարողները կոչ են անում ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությանը բարձրացնել մանրածախ գները։

Ջաղդալի խոսքով՝ ավտոլցակայանային ցանցերը հավաստիացնում են, որ վառելիքի ներկա մեծածախ գների դեպքում իրենց կորուստները սպառողին յուրաքանչյուր լիտր բենզինի վաճառքից կազմում են 1-1,3 թուրքական լիրա (մոտ 0,09-0,12 եվրո)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Deutsche Bank-ը նավթի` բարելի դիմաց 60 դոլարից ցածր գին է կանխատեսել
Գների ներկայիս մակարդակի համեմատ նավթը կթանկանա ավելի քան 100 տոկոսով...
Ո՞վ է պատասխանատու էլեկտրաէներգիայի թանկացման համար. Սուրեն Պարսյան
Արդյունքում ստացվում է, որ նախորդ և գործող կառավարությունները, ձախողելով Իրան-Հայաստան բարձր լարման գծի շինարարության ծրագիրը, նպաստել են, որ 2022 թվականի փետրվարի 1-ից թանկանա էլեկտրաէներգիան…
Բելառուսի համար գազի գնի մակարդակի պահպանումը բացատրվում է ինտեգրացիոն համաձայնագրերի արտոնություններով
«Դա հենց այն է, ինչ ինտեգրումն այս դեպքում տալիս է Բելառուսին...
Նավթի գներն աճում են ՕՊԵԿ+-ի նիստին ընդառաջ
Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0.83 տոկոսով...
Նոր կայանը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը. Գնել Սանոսյան
Նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի. սա հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը...
Վարչապետը ներկա է գտնվել նոր էլեկտրակայանի բացման արարողությանը (ֆոտո)
Կառավարության ղեկավարը «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի ուղեկցությամբ շրջայց է կատարել էլեկտրակայանով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին…
Ամենաշատ