News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Այս պահին նման հարց օրակարգում չկա, բայց ցանկություն ունենք օտար լեզուների իմացությունը զարգացնել՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կառավարության նիստից hետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ-ում նոր ռուսական դպրոցներ են բացվելու, ինչի մասին խոսել են ՌԴ և ՀՀ արտգործնախարարները։

Վահրամ Դումանյան ասաց, որ նման ձևակերպմամբ հայտարությունների ծանոթ չէ, խոսքը գուցե  վերաբերում է ծրագրերի զարգացմանը. «Անկեղծ եմ ասում, ես նման ձևակերպմամբ չեմ հանդիպել, եթե հղումն ունեք, կխնդրեմ ինձ տաք։ Ձևակերպումը մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել, Լավրովի հետ մեր նախարարությունը շփում չի ունեցել, իրոք ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության»,-ասաց նա։

Լրագրողները բառացի մեջբերեցին Սերգեյ Լավրովի՝ օրեր առաջ արած հայտարարությունը․ «Տաջիկստանում մեր մեթոդաբանության ուսուցման ամբողջական ծրագրով հինգ ռուսական դպրոց է բացվում։ Այժմ նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերել, որպեսզի նույնպիսի ծրագիր արվի Հայաստանի համար»։

ԿԳՄ նախարարը կրկին պնդեց, որ ծանոթ չէ նման ձևակերպմամբ հայտարարություններին, բայց կարևորում են ռուսաց լեզվի պոպուլյարիզացիայի խնդիրը՝ հատկապես ժամանակակից աշխարհում, երբ հաղորդակցությունը կարևոր գործիք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին
Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին` բարձր գնահատելով երկկողմ գործակցությունն ու նկատել, որ առողջապահությունը երկու երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է...
«Փաստ». Միջադեպ հայկական պատվիրակության մասնակցությամբ
Դրանից հետո դահլիճում գտնվողների մի մասը ոտքի է կանգնել ու հոտնկայս ծափահարել Զելենսկու հակառուսական...
Խնդիրներ կան, բայց դրանք լուծվում են․ ՌԴ դեսպանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երկու կողմերից մեծ համբերություն, համառություն ու կամք է պահանջվում․․․
ԵՊՀ պատմության ֆակուլտետի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ծովակալ Իսակով» ֆիլմի կինոդիտումը
Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի ուսանողներն ու դասախոսական կազմը, ՀՀ-ում ՌԴ ․․․
Դրական եմ համարում ՀԱՊԿ շրջանակում և Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ քննարկումները․ Նիկոլ Փաշինյան
Տեղյակ եք, որ երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի արդյունքնում, ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր…
«Հրապարակ». Պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ռուսամետության ասպարեզում ռեկորդներ խփեց
Իշխանականներն ու նրանց համակիրներն այն ժամանակ ցնծում էին Փաշինյանի «խիզախ» քայլից եւ հայտարարում...
Ամենաշատ