News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական պատգամավորների հեղինակած նախագծով փորձ է արվում տալ «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը եւ փորձ է արվում դրանով «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

«Լրագրողները անանուն աղբյուր օգտագոծելու հարցում ունեն պաշտպանվածություն եւ «չնույնականացվող աղբյուրի» օգտագործմամբ փորձ է արվում դրան անդրադառնալ:

Նախատեսվում է նաև լրատվամիջոցների հավատարմագրման հետ կապված կարգավորումներ, մասնավորապես, նախատեսվում է, որ լրագրողի հավատարմագրումը պետական մարմիններում կմերժվի, երբ չեն պահպանվի այս օրենքով նախատեսված կարգավորումները։ Նաև ֆինանասկան հաշվետվությունների հետ կապված կարգավորումներ կան, որոնք ինձ համար անհասկանալի են, որովհետև, այսպես թե այնպես, լրատվամիջոցները ֆինանսական հաշվետվություն ներկայացնում էին։ Լրացուցիչ հոդվածով ծանրաբեռնելու բուն նպատակը չգիտեմ՝ որն է», - ասաց Էլինար Վարդանյանը։

Նա նշեց, թե ամենաանընդունելի քաղաքականությունը, որ որդեգրել են այսօրվա իշխանությունները, շահառուների հետ չքննարկելն է այն օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են անմիջապես ԶԼՄ-ներին։

«Ասում են՝ մենք կընդունենք ԶԼՄ-ների մասին օրենքը, դուք էլ խելոք աշխատեք էն կարգավորումներով, որոնք մենք նախատեսել ենք», - ասաց Էլինար Վարդանյանը։

Նշենք, որ նախագծի հեղինակները իմքայլական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանն են։ Նրանք հրավիրված էին այս քննարկմանը, սակայն չեն ներկայացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին. Վահագն Խաչատուրյանի ուղերձը
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ…
Բացառիկ դասընթացներ Երևանում՝ Վիկտոր Սողոմոնյանից
Մենք կապ հաստատեցինք Սողոմոնյանի հետ և փորձեցինք մանրամասներ պարզել կայանալիք դասընթացների վերաբերյալ...
Բացառիկ դասընթացներ՝ գործող և ապագա լրագրողների համար
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն արդեն շուրջ հինգ տարի է՝ հատուկ դասընթացներով հանդես է գալիս...
Պուտինը ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին պարգեւատրել է Արիության շքանշանով
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Պեգովը պարգեւատրվել է «մասնագիտական պարտքը կատարելիս դրսեւորած արիության, խիզախության եւ անձնազոհության համար»․․․
BBC-ին մեղադրել են ադրբեջանական բռնապետությանն արդարացնելու մեջ
Օգոստոսին BBC World News-ի հեռուստադիտողներին խոստացել էին, որ նրանք կիմանան, թե ․․․
Թուրքիան գրաքննության նոր լիազորություններ է փորձարկել Ստամբուլում պայթյունից հետո
Թուրքիան գրաքննության նոր լիազորություններ է մտցրել...
Ամենաշատ